ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին. Անդրանիկ-Քոչարյան

Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, եւ մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խաղաղության հասնելու համար մենք միասնաբար պետք է անցնենք այս բարդ ճանապարհը:

Այս մասին մարտի 14-ին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում: Նա բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը եւ միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:
 
 
«Որպես Իրաքի Ներկայացուցիչների պալատի հայ-իրաքյան բարեկամական խմբի անդամներ՝ ձեզ ենք մեկնում մեր բարեկամական ձեռքը՝ ակնկալելով համագործակցություն բոլոր բնագավառներում»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը: Նա հույս է հայտնել, որ բարեկամական խմբերի միջեւ ջերմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ակտիվ շփումների եւ համագործակցության արդյունքում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:
«Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երկու հին ժողովուրդների պատմության եւ նմանությունների մասին: Նա անդրադարձել է Իրաքի հայ համայնքին՝ նշելով, որ համայնքը սերտ կապ ունի Հայաստանի հետ:
«Համաձայն մեր Սահմանադրության՝ մենք մերժում ենք որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի կիրառումը եւ այլ երկրի ներքին գործերին միջամտությունը: Իրաքը քաղաքակրթությունների, դավանաբանական տարբեր խմբերի եւ կրոնների երկիր է: Եվ այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որեւէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջեւ»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամ Տալիբ Խալիլը:
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքների պաշտպանությանը:
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը եւ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: