ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստոլտենբերգը հաստատել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի շուրջ Թուրքիայի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու պլանները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում պահպանվում են մարտի կեսերին Բրյուսելում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնելու պլանները:

Նման հայտարարություն Ստոլտենբերգն արել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Անցյալ շաբաթ մենք լավ հանդիպում ենք անցկացրել նախագահ Էրդողանի հետ: Պայմանավորվել ենք վերսկսել բանակցությունները և մարտի կեսերին եռակողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ անցած հունիսին Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի իրագործման շուրջ», - ասել է Ստոլտենբերգը։

Նա պարզաբանել է, որ այդ բանակցություններն ուղղված են լինելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու գործընթացն ավարտին հասցնելու հարցի ուսումնասիրմանը։ Ստոլտենբերգը նաև հավելել է, որ Թուրքիան դրականորեն է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, սակայն դեռևս կան որոշ չլուծված հարցեր՝ կապված Շվեդիայի հայտի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Հունգարիան պլանավորում է հաջորդ շաբաթ սկսել այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունների հաստատման գործընթացը (հայտերը չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան)։ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու հայտը ներկայացրել են 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական հայտարարել, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թ.-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։

Հունիսի 28-ին Մադրիդում, նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը, հուշագիր էր ստորագրվել երեք երկրների միջև:
Փաստաթուղթն այս երկու պետություններին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին՝ նշված պայմանների կատարման դեպքում։ Հունվարի վերջին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու պատճառով Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ էր ծագել։
Էրդողանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, թե Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին։
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: