ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շվեդիայի Թագավորությունը պատրաստ է շարունակել աջակցել՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ բազմոլորտ համագործակցության համար: Գրիգոր Մինասյանը ներկայացրել է առաջիկայում իրականացվող բարեփոխումների տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա նշել է, որ ներկայումս Արդարադատության նախարարությունը գտնվում է լայնածավալ բարեփոխումների փուլում, առաջիկայում նախատեսվում է նոր արբիտրաժային կենտրոնի բացումը:

Նախարարն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին, կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ոլորտային բարեփոխումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությանը, նոր ձևավորված ներքին գործերի նախարարությանը,արդարադատության ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական  բարեփոխումներին:

Շվեդիայի հետ համագործակցության համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է՝ ՌաուլՎալենբերգի անվան մարդու  իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Արդարադատության նախարարության համագործակցությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև բարձր է գնահատել քրեակատարողական համակարգի աշխատողների համար Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացված վերապատրաստումները:

Նախարարը կարևորել է 2022թ.-ի ընթացքում քրեակատարողական համակարգի աշխատակիցների, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբանների համար կազմակերպված դասընթացը:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դեսպանն ընգծել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող սահմանադրական բարեփոխումների, դատական և իրավական, կոռուպցիայի դեմպայքարի, ներքին գործերի նախարարության ոլորտների բարեփոխումների, մարդու  իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայում իրականացվող իրավական բարեփոխումների կարևորությանը:

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել է, որ Շվեդիայի Թագավորությունը պատրաստ է շարունակել աջակցել՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: