ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը․ factor.am

Factor.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը:

Factor.am-ի տեղեկություններով` հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել և բանակցվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ ԱԽ անդամների կողմից փոխահամաձայնեցված հայտարարության տեքստ: 

Նախօրեին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

Մեր դիվանագիտական աղբյուրը շեշտեց, որ ռուսական կողմը նման առաջարկ արել է վերջին պահին, երբ մյուս պետություններն արդեն համաձայնության էին եկել։ Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց. «Այս առումով մանրամասն տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ հայտարարություն ընդունելու մասին քննարկումները ընթանում են ԱԽ անդամների միջև, իսկ Հայաստանը ԱԽ անդամ չէ: Ամեն դեպքում կարող եմ նշել՝ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն, որի նախագծի առաջարկի մասին ասել էր Ֆրանսիայի ներկայացուցիչը դեկտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ, այս պահի դրությամբ չկա»։

Նշենք, որ թեև ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունման համար չկա վերջնաժամկետ, սակայն Ֆրանսիայի առաջարկած և բոլոր երկրների հետ համաձայնեցված հայտարարության նախագծում փոփոխություններ անելու պահանջով Ռուսաստանը, ըստ էության, տորպեդահարում է գործընթացը և ՄԱԿ ԱԽ նախագահողի կողմից հայտարարության ընդունման հավանականությունը հասցնում զրոյի։

Հիշեցնենք` ՄԱԿ ԱԽ-ն դեկտեմբերի 15-ին Հակաստանի դիմումի հիման վրա Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով նիստ էր հրավիրել, որտեղ անդամ պետությունները ելույթների մակարդակով կոչ էին արել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը բացել։ Ադրբեջանն այն փակ է պահում արդեն 20 օր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: