ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ը ձգձգում է Իրանի հետ ԳՀՀԾ-ի կնքման գործընթացը. Իրանի ԱԳՆ

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» (ԳՀՀԾ) տեքստը պատրաստ է կնքման, սակայն Վաշինգտոնի «ոչ կառուցողական գործողությունների» պատճառով գործարքը չի կնքվել, մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտարարել էր, որ ամերիկյան կողմը մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել Իրանին վերագրվող զենքի մատակարարումների և երկրում տեղի ունեցող բողոքների, այլ ոչ թե միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների վրա, որոնք, ըստ Վաշինգտոնի, փակուղի են մտել:
«Ընդհանուր առմամբ, համաձայնագիրը պատրաստ է կնքման կողմերի միջև բանակցությունների հիման վրա, մինչդեռ ամերիկյան կողմի ձգձգումը հանգեցրել Է այն բանին, որ համաձայնագիրը չի կնքվել: ԱՄՆ-ի ոչ կառուցողական գործողությունները հանգեցրել են համաձայնագրի ձգձգմանը»,- ասել է Քանաանին:
Նրա խոսքով, եվրոպական ու ամերիկյան կողմերի գործնական քայլերի դեպքում համաձայնագիրը կարող Է կնքվել։ «Համաձայնագրի ճանապարհը բաց է», - նշել է իրանցի դիվանագետը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին միջուկային համաձայնագիր՝ ՀԳործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։ Վիեննայում անցկացվել  են ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրերի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմն ընդգրկել Է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով, բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ-ի  Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը որակել Է որպես համեստ՝ կոչ անելով Թեհրանին՝ հարցին լուրջ մոտենալ:
Օգոստոսի 22-ին Իրանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղարկել Է իր պատասխանն իրանական միջուկային գործարքի վերականգնման համաձայնագրի նախագծի առաջարկված տեքստի վերաբերյալ, ինչպես նաև բանակցություններում կարծիք հայտնել «մյուս հարցերի» մասին: ԵՄ-ն կառուցողական է համարել Իրանի արձագանքը միջուկային գործարքի առաջարկին և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ խորհրդակցում են հետագա քայլերի շուրջ: Իրանական կողմը ԱՄՆ-ից պատասխանն ստացել է օգոստոսի 24-ին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: