Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ
Քիչ առաջ Եվրոպական դшտարանը բավարարեց Հայաստանի Հանրապետության ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:
Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային դшտարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափшկման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Հայաստանը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դшտարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջшփшկել Լաչինի միջանցքը:
Եվրոպական դատшրանը որոշում կայացրեց Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի Հանրապետության ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում։