ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն առաջարկեց ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն տեղակայել Արցախում

Ադրբեջանն ապօրինի շրջափшկում է սկսել ԼՂ շուրջ` խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև իր միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ` Լաչինում իրավիճակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: – «1լnւրեր»

«Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքի երկայնքով, դա արվել է` խախտելով եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն` Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով` ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանը թիրախավորել է 120 000 մարդու:

Մարգարյանն ընդգծեց` ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար шղետ դառնալուն: Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, ներառյալ` նախորդ միջшդեպերը, որոնք թիրшխավորում էին ենթակառուցվածքները ու քաղաքացիական բնակչությանը, վկայում են, որ Լաչինում տեղի ունեցողը նույնպես նախապես պլանավորված գործողություններ են:

«Պնդումները, որ Ադրբեջանը որևէ սահմանափшկում չի իրականացրել Լաչինի միջանցքում, կեղծ են և արտացոլում են այդ երկրի` զոհին մեղшդրելու մոտեցումը: Բնապահպանական մտահոգությունների ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ` արդարացնելու համար ԼՂ-ին հետագա գոյության միջոցներից զրկելը: Երբ բանը հասնում է քաղաքացիական և քաղաքական ազատություններին, Ադրբեջանն ամենացածր վարկանիշներից մեկն ունի ժողովրդավարական աշխարհում: Առանց իշխանության ուղղորդման և աջակցության այնտեղ որևէ արշավ անցկացնելն անհնար է»,- ասաց նա:

Մարգարյանը շեշտեց` Ադրբեջանի իշխանությունների նպատակն է ԼՂ ժողովրդին ենթարկել էթնիկ զտման, ապա հավելեց` Եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը` խնդիրն ուսումնասիրելու նպատակով: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել մարդասիրական հասանելիությունը փաստահավաք առաքելության համար, ՄԱԿ ԱԽ անդամներին հորդորեց Ադրբեջանից պահանջել ապահովել նոյեմբերի 9-ի դրույթների կատարումը և անմիջապես վերացնել Լաչինի միջանցքի արգելափшկումը, փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում` գնահատելու համար տեղի մարդասիրական իրավիճակը:

 

Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է», և թե այդ ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով: Յաշար Ալիևը հերթական անգամ փորձեց առաջ քաշել Բաքվի կեղծ դիրքորոշումը:

«Ադրբեջանը վճռական է իր հայազգի քաղաքացիներին երաշխավորել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վայելում են իր քաղաքացիները` հավասար կերպով և առանց խտրականության»,- ասաց նա` հայտարարելով, թե այս «ներպետական» խնդրին «միջшմտություն» թույլ չեն տալու:

Ադրբեջանի ներկայացուցիչը, իր բնորոշմամբ, երրորդ կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ «Հայաստանի ռևանշիզմն ամրապնդող գործողություններից»:

ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում ելույթ ունեցող պատվիրակությունների ներկայացուցիչները միաձայն կոչ արեցին անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան անցումը։

slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: