ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆանտաստիկ վերջաբան Կատարում. ահռելի «խտանյութ» Հայաստանի համար

Ֆուտբոլն այսօր ազգային-պետական զարգացման ինդիկատոր է:

Նախօրեին Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը, որի ավարտը ֆանտաստիկ եզրափակիչն էր, թե տպավորիչ ու գեղեցիկ, լարված ֆուտբոլով, թե դրամատիկ ընթացքով: Կատարում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը անկասկած ամենահետաքրքիրներից չէր, սակայն լիովին կարող է դասվել դիտարժանների շարքին: Սակայն, Կատար 2022-ի Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչը թերևս անգերազանցելի է աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում: Իհարկե այստեղ այդուհանդերձ կարծիքները կարող են լինել տարբեր, սակայն փաստ է, որ ֆուտբոլային աշխարհը, և աշխարհն ընդհանրապես, դեկտեմբերի 19-ի երեկոյան դարձան իսկապես աներևակայելի սցենարի ականատես: Եզրափակիչը լիովին արդարացրեց այն սպասումները, որով ապրում է ֆուտբոլային հանրությունը այն քառամյակից քառամյակ:
Միևնույն ժամանակ, ֆուտբոլը թերևս վաղուց դուրս է եկել զուտ խաղային, մարզական շրջանակից և ներկայումս այն շատ ավելին է բոլոր իմաստներով, քան պարզապես խաղը: Լավ է դա, թե վատ, սա առանձին խոսակցության նյութ է, բայց այն փաստ է, որն արտացոլում է նաև ժամանակակից համաշխարհային իրողությունները, համաշխարհային ընթացքն ու զարգացումը կենսագործունեության բոլոր ոլորտներում, որոնք հագեցրել են մարզաշխարհը նորանոր բաղադրիչներով և խաղին ավելացրել ընդհուպ գիտական աստիճանի հասնող նոր բաղադրիչներ, որոնք արտացոլվում են մրցաշարերի և խաղերի կազմակերպման բոլոր հարթություններում, արտացոլվում են բուն խաղադաշտում:
Կատար 2022-ը թերևս առավելագույն ձևով խտացրել են այդ ամենը, ֆուտբոլի միջոցով արտահայտելով մարդկային մտքի զարգացման ու արդիականացման այն ահռելի դինամիկան, որ առկա է աշխարհում: Ֆուտբոլն այսօր միավորում է թե խաղը, թե ժամանակակից տեխնոլոգիաները, թե ռազմավարական մտածողությունը, որ արտահայտվում  է այն մարզումային, խաղային սխեմաների կազմավորման և փաստացի բախման տեսքով և դառնում միլիարդավոր մարդկանց սպասման ու երկրպագության առարկան, վերածվելով ըստ էության յուրօրինակ կրոնի: Այդ իմաստով, ֆուտբոլի աշխարհի առաջնությունները, և մասնավորապես Կատար 2022-ը պետք է լինի ուսումնասիրության առարկա գործնականում բոլոր մակարդակներում, ոչ ֆուտբոլային: Այն արդիականացման «խտանյութ» է, որը ցանկացած հանրության ու պետության համար կարող է լինել առաջնորդող օրինակ և ուսումնական ձեռնարկ, տարբեր առումներով, թե ֆուտբոլային, թե համակարգային լայն իմաստով: Ֆուտբոլն այսօր մտածողություն է, տնտեսություն է, գիտություն է, մշակույթ է, քաղաքականություն է, ռազմավարություն է: Ֆուտբոլն այսօր ազգային-պետական զարգացման ինդիկատոր է:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: