ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. Արգենտինան աշխարհի չեմպիոնն է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Արգենտինան տիրում էր նախաձեռնությանը:

Ֆրանսիան էլ փորձում էր վստահ գործել պաշտպանությունում: Հարավամերիկացիները մի քանի լավ հնարավորություն ունեինխաղի հաշիվը բացելու համար, սակայն հաջող էր գործում կամ Լյորիսը, կամ էլ արգենտինացիները շեղ էին հարվածում: Հանդիպման 22-րդ րոպեին ֆրանսիացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լեո Մեսին (6-րդ գնդակն այս աշխարհի առաջնությունում): Հարավամերիկացիները տիրում էին գնդակին գոլ խփելուց հետո էլ: Խաղի 35-րդ րոպեին արագ հակագրոհներից մեկի ժամանակ Արգենտինան խփեց նաև երկրորդ գնդակը: Մեսիի սկսած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Անխել դի Մարիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան ձգտում էր հավասարեցնել խաղը՝ շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Եվրոպացիները խաղային իրավիճակներումներում երբեմն արագ չէին կողմնորոշվում և կորցնում էին հնարավորությունները: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ արգենտինացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում. 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն: Վերջինս ընդամենը մեկ րոպե անց խփեց նաև երկրորդ գնդակը (7-րդ գնդակն այս առաջնությունում):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն երկրորդ կեսի մեկնարկում Արգենտինայի կազմում մրցակցի տուգանային հրապարակում ճիշտ կողմնորոշվեց Լեո Մեսին՝ գրավելով մրցակցի դարպասը: Լրացուցիչ ժամանակից 3 րոպե առաջ Ֆրանսիան կրկին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ՝ այն դիպուկ իրացրեց Մբապեն (հեթ-տրիկ, 8 գնդակ այս ԱԱ-ում):

 

Ֆրանսիացին դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, ով 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում:

 

Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: