Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը ներկա է գտնվել Օսկարին ներկայացված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը
Այս մասին նշված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած հաղորդագրությունում։
Համաշխարհային աստղը հաջողություն է մաղթել ֆիլմի ընթացքին: Ցուցադրությանը ներկա են եղել նաև ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանն ու ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող):
Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: