ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքական Սփյուռք

Թուրքական սփյուռքի մասին խոսելիս առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների՝ գոյացման պատճառներ, թվաքանակ, տեղաբաշխվածություն, ինտենսիվություն, նպատակ, տնտեսական ու ֆինանսական հնարավորություններ, քաղաքական ու ազգային ազդեցություն:

Թուրքական սփյուռքը սկսել է ձևավորվել անցյալ դարի 50-60 ականներին: Իհարկե դրանից առաջ էլ եղել են տեղաշարժեր, բայց որպես այդպիսին, թուրքական բնակչության զանգվածային տեղափոխում այլ երկրներ, հիմնականում տեղի ունեցավ հենց 50-60 ականներին: Թուրքական սփյուռքը, ի տարբերություն, հայկականի, ոչ թե ձևավորվել է սպանդից փրկվելու, ֆիզիկական բնաջնումից խուսափելու համար, այլ կրել է և ունի հստակ արտահայտված պետական մշակված քաղաքականություն:
 
2019թ. Թուրքական տվյալներով թուրքական սփյուռքում ապրում են մոտ 3.4 մլն մարդիկ, իսկ եվրոպական շատ ամսագրերի ու հետազոտությունների կարծիքով, նրանից թիվն իրականում ամենաքիչը երկու անգամ ավելին է, այսինքն 6.8-7 մլն: Թուրքերը հիմնականում տարածված են եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում: Համեմատաբար փոքր զանգվածներ կան այլ երկրներում՝ Մակեդոնիա, Լիտվա և այլն:
 
Առաջին հերթին պետք է նշել, որ դեռևս 60-ականներին, պատերազմից շատ արագ վերականգնվող Եվրոպան, մասնավորապես Գերմանիան, աշխատուժի շատ մեծ կարիք ուներ և այդ բացը լրացնողներից մեկը եղավ թուրքական պետական-պաշտոնական կազմակերպված միգրացիան:
 
 Գերմանացիները ցանկանում էին ունենալ էժան աշխատուժ և թուրքական «գասթերբայթերները», այսինքն էժան աշխատուժ հանդիսացող միգրանտները շատ արագ սկսեցին հաստատվել Եվրոպայում:
 
Այսօր նրանց ներկայությունը բավական զգալի է. Հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում: Թուրքական սփյուռքը այսօր ևս ունի թուրքական պետական շատ մեծ ուշադրություն և աջակցություն: Թուրքիան ամեն ինչ անում է, ինչքան հնարավոր է ավելի ուժեղ սփյուռք ունենալու համար՝ սկսած միգրացիայից, մինչև կանոնավոր ուսուցչական կադրեր ուղարկելը: Ավստրիայում օրինակ, կար մի պահ,, երբ կառավարության որոշման համաձայն թուրք իմամները, որոնք գալիս էին և ուսուցչություն անում թուրքական բնակչության համար, աշխատավարձ էին ստանում հենց ավստրիական կառավարությունից:
 
2016թ. Թվյալներով եվրոպայում կա մոտ 160 հազար թուրքական տնտեսական կազմակերպություն, որոնք միասին ունեն 640 հազարից ավել թուրք աշխատողներ և նրանց դրամական շրջանառությունը կազմում է տարեկան 32 մլրդ եվրո: Այդ թիվը հավանաբար աճել է վերջին մի քանի տարում: Ինչպես վկայում են հենց թուրքերը. «մեր նպատակն է ունենալ աշխարհում ոչ ամենաբազմաթիվ, բայց ամենաուժեղ սփյուռքը»: Մինչև 2023թ. Նախատեսվում է թուրքական սփյուռքը դարձնել աշխարհի երեք ամենաուժեղ սփյուռքերից մեկը, տարեկան 100 մլրդ դոլար շրջանառությամբ, իսկ Թուրքիան՝ աշխարհի 10 ամենամեծ և ամենաուժեղ տնտեսություններից մեկը: Հաշվի առնելով այն ինտենսիվությունը, որ կա թուրքական սփյուռքի զարգացման տեմպերում, այդ ամենն այնքան էլ անհավանական չի թվում: Իհարկե չենք կարող ասել, թե թուրքական սփյուռքը ամենակարող և ամենակուլ մի վիշապ է, բայց նրանց ներկայությունը խիստ զգալի է, որոշ դեպքերում՝ ծանրակշիռ: Այդ ամենն անհանգստացնում է նաև եվրոպացիներին, որոնք շատ ուրախ էին էժան աշխատուժի համար և 80-ականներին կարծում էին, որ. «թուրքերն ինչպես եկել են, այնպես էլ կգնան»: Բայց թուրքերը ոչ միայն չգնացին, այլև շարունակում են շատանալ: Հետաքրքիր է, որ գերմանական հայտնի պարբերական Der Speiegel-ը դեռևս 1973թ. Գրել է. «Թուրքերը գալիս են: Փրկեցեք ինքներդ ձեզ»:
 
 Էրդողանի շրջապատը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Եվրոպայի ապագան թուրքական է: Այս հավակնոտ ծրագիրն իրագործելու համար թուրքերը ոչ մի միջոց չեն խնայում: Ընթանում է նաև այսպես կոչված փորձի փոխանակման ստրատեգիա: Մեծ թվով միգրանտներ պետական աջակցությամբ մեկնում են Եվրոպա՝ սովորելու, հմտանալու, հարստանալու և հետ վերադառնալու, իսկ այդ ընթացքում Թուրքիան միաժամանակ երկու հարց է լուծում՝ ազատվելով գործազուրկների մի խոշոր մասից և դրա փոխարեն իր քաղաքացիներին եվրոպական հմտություններ է տալիս, ընդ որում՝ նրանց հաշվին: Գաղտնիք չէ, որ միգրանտների հարցը Թուրքիան ամեն կերպ օգտագործում է  իր քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Հատկապես արաբական գարնանից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն մտավ խաղի մեջ(2015թ. Սկսած ամեն ինչ ավելի է թեժացել), Եվրոպան հայտնվեց նաև միգրացիոն տեռորի ճնշման տակ: Եվրոպացիները հսկայական գումարներ են վճարում թուրքերին, որպեսզի նրանք միգրանտներին պահեն Թուրքիայում, իսկ թուրքերը հաջող կերպով շանտաժ են անում, ամեն անգամ սպառնալով, որ կբացեն սահմանները: Հենց միայն անցյալ տարի թուրքերի ակտիվ թողտվությամբ հազարավոր միգրանտներ հարձակվել էին հույն-թուրքական սահմանների վրա և ամեն կերպ փորձում էին անցնել Հունաստան: Բանը հասել էր նրան, որ պորտուգալական հատուկ ջոկատներ էին եկել այդ խայտառակությունը կանգնեցելու համար: Գաղտնիք չէ, որ միգրանտների անվան տակ թուրքերը նաև ակտիվ ահաբեկչական հովանավորչություն են անում իրենց թշնամիների, հատկապես Հայաստանի և ուրիշ ոչ-բարեկամ երկրների վրա ճնշումներ գործադրելու համար:  
 
Էրդողանը կոչ է անում օգտագործել բոլոր հնարավորությունները, սովորել ֆրանսերեն, գերմաներեն, բայց չձուլվել, հասրտանալ, հզորանալ: Թուրքերը փորձում են ինտեգրվել ու միաժամանակ թուրք մնալ, այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ում և Եվրոպայում գնալով ավելանում են թուրքական մզկիթները, խանութներն ու ռեստորանները, գրախանութները, կինոթատրոնները, բազմանում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով թուրքական ու թուրքամետ և հակահայկական գրականություն և նյութեր:
 
Թուրքական սերիալներն ու ֆիլմերը ցուցադրվում են 100-ից ավել երկրներում՝ իրենց սփյուռքի հայրենակիցներին ազգայնորեն հսկելու և ոչ թուրքերին նաև մշակութապես կառավարելու, սնելու համար: Թուրքիան իր սփյուռքի միջոցով ճնշում է գործադրում Եվրոպայի վրա և ըստ իրենց հայտարարությունների, ամեն ինչ պետք է անել, որ  Եվորպայում ամեն կերպ տապալվեն հայկական բանաձևերը, մերժվեն Հայոց Ցեղասպանության մասին նախագծերը:
 
Թուրքական սփյուռքը աննկատելիորեն շրջապատում է հայկական զանգվածներին, փորձելով նրանց հետ մրցակցել տնտեսական, քաղաքական, մշակութային և ֆինանսական ոլորտում: Թուրքերն ամեն ինչ անելու են, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հայկական համայնքները զրկվեն տնտեսական, ըստ այդմ քաղաքական ու ֆինանսական ազդեցություններից և միաժամանակ ամեն ինչ անում են ծանրության նժարն իրենց կողմը թեքելու համար: Իսկ դրան ի պատասխան, հայկական սփյուռքը շարունակում է մնալ բավական անկազմակերպ և նույնիսկ նորմալ հարաբերություններ չկան ՀՀ հետ այն դեպքում, երբ թուրքական սփյուռքը թուրքական պետության հատուկ զենքերից մեկն է: Թուրքերը ձգտում են տնտեսապես ոչնչացնել հայկական սփյուռքը և հայերին ու Հայաստանին հասցնել ևս մեկ ծանր հարված։
 
Թուրքական սփյուռքն առայժմ այնքան հզոր չէ, որ կարողանա հայերին ճզմել ու ոչնչացնել, բայց արդեն իսկ կարողանում է հակադրվել: Պետք է հիշեցնեմ, որ թուրքական գործոնը շարունակում է անընդհատ ավելանալ և թուրքերն օգտագործում են նաև իսլամը՝ փորձելով կրոնական ազդեցությունը ևս թեքել իրենց կողմը՝ թուրքերին դարձնելով մահմեդական աշխարհի ազնվականները: Թուրքերը նույնիսկ իսլամական ՅՈՒՆԵՍԿՕ ունեն հիմնադրած և եվրոպական բազում երկրներում օրենսդիր կորպուսներում կան թուրք գործիչներ, բազյամթիվ թուրք հայտնիներ ինտեգրված են եվրոպական հասարակությանը, իսկ թուրքական սփյուռքի համար հատուկ գործում է հաջողակների փառատոն, որտեղ ամեն տարի մրցանակաբաշխություն է տեղի ունենում և ամեն ինչ արվում է աշխարհում թուրք հարուստների, գրողների ու գործիչների ազդեցությունն ու դերը մեծացնելու համար:
 
Իհարկե թուրքական սփյուռքն ինչ որ գերհաջող ծրագիր չէ, նրանց մեծ մասը շարունակում է մնալ անգրագետ և չինտեգրվող, և թուրքերն առայժմ այն ուժը չունեն, որը ցանկանում են, բայց վստահեցնում եմ, որ նման գործելակերպով նրանք մոտ ապագայում ունենալու են շատ հզոր և ազդեցիկ, խիստ ագրեսիվ և հարուստ սփյուռք, որն առաջինն իր զենքը մերկացնելու է հենց հայերի դեմ:
Հաջորդ հայ-թուրքական պատերազմը կարող է տեղի ունենալ դրսում և այդ տնտեսական-ֆինանսական-մշակութային պատերազմում հայերի վիճակը խիստ ծանր է լինելու: Պետք չէ հուսալ, որ եվրոպացինեչը կկանգնեցնեն այդ հեղեղը, ինչպես նաև պետք չէ կարծել, որ թուրքերը չեն դառնա այնքան ուժեղ, ինչքան ցանկանում են:
 
Մենք  մեր մաշկի վրա զգացինք թշնամուն թերագնահատելու հետևանքները: Պետք է կանգնեցնել հասունացող աղետը քանի դեռ ուշ չէ: Իս դրա համար մեզ պետք է ուժեղ և հզոր, միաբան Հայկական Սփյուռք:
 
Արայիկ Մկրտումյան
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: