ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ հագուստ ընտրել, ինչպես դիմավորել «սև ջրային նապաստակ»-ին և ինչ սպասելիքներ ունենալ. ամենահետաքրքիրը՝ 2023-ի մասին

Գալիք 2023 թվականի խորհրդանիշը Սև (Կապույտ) ջրային նապաստակն է (արևելյան հորոսկոպի մեկ այլ տարբերակում ՝ կատուն), որն անձնավորում է հանգստություն և ինքնագոհություն:

Համարվում է, որ հաջողություն և երջանկություն ձեռք բերելու համար առհասարակ բոլոր տարիները պետք է դիմավորել այդ տարվա գույներով։Ստորև կարող եք կարդալ, թե ինչպես դիմավորել  Նապաստակի (Կատվի) տարին, ինչպիսի հանդերձանք ընտրել՝ ըստ կենդանակերպի նշանների՝ հետևելով ոճաբանների, հոգեբանների և աստղագուշակների խորհուրդներին: Համաձայն լուսնային չինական օրացույցի՝ սև (ջրային) նապաստակն օջախի, նեպոտիզմի և սիրո հովանավորն է, որը «գալիս» է չափազանց հազվադեպ՝ 60 տարին մեկ անգամ։Մինչ 2023 թվականը ջրային սև նապաստակը 1963 թվականի խորհրդանիշն էր, իսկ ավելի վաղ՝ 1903 թվականի:Այս խելացի և սիրալիր կենդանին կարող է դաշնակից դառնալ նրանց համար, ովքեր փորձում են գոհացնել նրան 2023 թվականի Նոր տարում: Չնայած այն հանգամանքին, որ Նապաստակը կաթնասուն է, այն միավորում է տարբեր տարրեր: Աստղագետների կարծիքով՝ ճագարը երկարակեցության, խաղաղության և բարգավաճման խորհրդանիշ է: Ջրային նապաստակի տարին կրում է երկու հիմնական էներգիա՝ Փայտ և Ջուր: Ջուրը բերում է ազատություն և խաղաղություն, փայտը բերում է բարգավաճում, բուժում և ստեղծագործ կարողություններ: Հետևաբար, 2023 թվականը լինելու է հույսի, խաղաղության և բարենպաստ փոփոխությունների տարի ։
Ենթադրվում է, որ Ճագարի տարում հիմնական թիվը յոթն է, որն անձնավորում է իմաստությունը, անսահման կենտրոնացումը և հաջողություն է խոստանում: Օրինակ, եթե մարդն ունի այս համարը հեռախոսի, բնակարանի կամ մեքենայի թվերի մեջ, ապա դա, անշուշտ, հաջողություն կբերի տիրոջը Նոր տարում:
Մեկ այլ տարբերակում ճագարի տարին անվանում են նաև կատվի տարի, դա պայմանավորված է նրանով, որ տարբեր ժողովուրդներ ունեն տարբեր նախասիրություններ և օրացույցներ: Այսպիսով, չինացիները կամ վիետնամցիները հարգում են կատվին, իսկ ճապոնացիները՝ Նապաստակին: Շատ երկրներում որոշել են պարզապես համատեղել երկու խորհրդանիշները, այդ իսկ պատճառով 2023 թվականը նրանց մոտ կոչվում է Նապաստակի և կատվի տարի։
2023 թվականի Ամանորի համար հագուստ ընտրելուց առաջ կարևոր է իմանալ հովանավորի՝ Նապաստակի առանձնահատկությունները, բայց միևնույն ժամանակ չմոռանալ սեփական ճաշակի և հարմարավետության մասին։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հագուստի, աքսեսուարների և ինտերիերի իրերի մեջ տարվա խորհրդանիշի գույներին: 
Կախված տարվա խորհրդանիշից՝ որոշվում են հիմնական գույները: Այս տարվա խորհրդանիշն ու գլխավոր գույնը սևն է:
Ճագարի տարում երջանկություն և հաջողություն բերող հիմնական գույներն են նաև կապույտ, սև, մոխրագույն և խնձորի կանաչ: Կապույտը կբերի բարգավաճում և հարստություն: Կանաչը նպաստում է բարեկեցությանն ու առողջությանը: Եթե դուք այս գույները չեք սիրում, ապա կարող եք դրանք օգտագործել լրացուցիչ աքսեսուարների և զարդերի մեջ։
Մյուս գույները, որոնք բերում են հաջողություն և պաշտպանություն՝ կարմիրը, վարդագույնը, երկնագույնը և սպիտակն են: Օրինակ՝ վարդագույնը հաջողություն կբերի սիրո մեջ, ներդաշնակություն հարաբերություններում, իսկ կարմիրը կնպաստի կարիերայի առաջխաղացմանն ու բիզնեսի հաջողություններին:
Նոր տարում կան ինչպես ցանկալի, այնպես էլ անցանկալի գույներ։ Խորհուրդ է տրվում խուսափել թթվային դեղին երանգներից, մուգ շագանակագույնից։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում հագնել մորթե և կաշվիե հագուստ Նոր տարին նշելու համար:
Թեպետ, ինչպես նշեցինք, հԱմանորը դիմավորելու համար խորհուրդ չի տրվում կրել մորթե հագուստ , սակայն նվերների հրցում կարելի է միմյանց նվիրել բոլոր փափուկ իրերը, որ գոյություն ունեն՝ պլյուշ անկողնային ծածկոցներից մինչև փափուկ խաղակիքներ։
Ամբողջ աշխարհն արդեն ողողված է նապաստակի ականջներ ունեցող աքսեսուարներով՝ մազակալներից մինչև պայուսակներ, գլխարկներից մինչև հողաթափեր, հեռախոսների պատյաններից մինչև գրիչներ ու տետրեր:
 Աստղագուշակները ենթադրում են, որ 2023 թվականը կլինի հանգիստ և ներդաշնակ, քանի որ Նապաստակը (կամ կատուն) ինքնին քնքուշ, նուրբ, հոգատար արարած է:
Հնարավոր է, որ հակամարտող կողմերը սովորեն բանակցել, և թեժ առճակատումները դադարեն։
Սև ջրային նապաստակի համար հիմնական արժեքը օջախն է: Կարևոր է չծուլանալ անձնական հարաբերությունների վրա աշխատելու համար։
Նրանց համար, ովքեր փնտրում են կյանքի ընկեր, Նոր տարին կբերի երկար սպասված հանդիպում, իսկ նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են՝ ուրախ հարսանիք և համալրում ընտանիքում: Հաճախ Ճագարի տարիներին, որպես կանոն, «բեյբի բում» է լինում ու ծնվում են անչափ շատ երեխաներ։
2023 թվականի հովանավորը՝ Սև ջրային նապաստակը, շատ հանգիստ նշան է, այնպես որ ավելի լավ է այն դիմավորել հարազատների և ընտանիքի շրջապատում:
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը շատ կարևոր է ընտանիքի հետ լինելը, քանի որ Ջրային նապաստակը գնահատում է տան ջերմությունը և անպայման կպարգևատրի ձեզ դրա համար:
Ասիացի ժողովուրդները կարծում են, որ սև նապաստակի կամ լուսնային ցիկլի չորրորդ տարին ամենաերջանիկն է: Իսկ Ճագարի սեւ գույնը, ըստ չինացի իմաստունների, խորհրդանշում է կանացի «ին» էներգիան, որը անհիշելի ժամանակներից ունեցել է մուգ գույն։
Ճագարը 12-ամյա ցիկլի չորրորդ տարվա տեղում է:
Կան մի քանի լեգենդներ այն մասին, թե ինչպես են ընտրվել և դասավորվել այս 12 կենդանիները, բայց հիմքում միշտ երկու գաղափար կա՝ կենդանիները մրցում էին 12-ամյա ցիկլը բացելու իրավունքի համար, իսկ առնետը հաղթել է խորամանկությամբ: Տարբերակներից մեկի համաձայն՝ բուդդան որոշել է 12-ամյա ցիկլի բացումը թողնել ուժեղներին՝ վագրին կամ ցուլին և նրանց առաջարկել է մրցել միմյանց հետ՝ նշելով, որ առաջատարը կհամարվի նա, ով ավելի արագ կհասնի եզրագծին: Խորամանկ առնետը նստել է ցլի մեջքին ու նրա հետ միասին հասել եզրագծին, վերջում՝ ցատկել մեջքից ու առաջ անցել: 
Այսպիսով՝ 12-ամյա ցիկլը բացվում է առնետի կողմից, որին հաջորդում են ցուլը, վագրը, նապաստակը, վիշապը, օձը, ձին, ոչխարը, կապիկը, աքլորը, շունը և խոզը: Չինական ավանդույթի համաձայն, ամեն կենտ թվով տարի համարվում է արական, իսկ զույգ թվով տարին՝ իգական:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: