«Ուրարտու»-ն կամային հաղթանակ տոնեց «Շիրակ»-ի նկատմամբ, «Ալաշկերտ»-ը պարտվեց «Արարատ»-ին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրու «Շիրակ»-ը հյուրընկակել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուրարտու»-ին: «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ուրարտու»-ն գերազանցեց մրցակցին 3:2 հաշվով: Գյուրեցիների կազմում աչքի ընկան Դումբիան և Կոդիան: «Ուրարտու»-ից դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Նարեկ Աղասարյանը:
Օրվա մյուս խաղում Երևանի «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտ»-ին: Այդ խաղի միակ գնդակը 16-րդ րոպեին խփել է Տրաորեն: Այս տուրից հետո «Ուրարտու»-ն մնում է առաջին տեղում: «Ալաշկերտ»-ը երրորդն է, «Արարատ»-ը՝ 7-րդը, իսկ «Շիրակ»-ը՝ 8-րդը:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: