«Բոլորս էլ հանճար ենք ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա». Ալբերտ Էյնշտեյն

Ներկայացնում ենք հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի (մարտի 14, 1879 – ապրիլի 18, 1955) մտքերից։
Բոլորս էլ հանճար ենք ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա:
Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ, անկախ այն բանից, թե ով է` աղբահան, թե համալսարանի նախագահ:
Մարդը այն ամբողջի մասն է, որ մենք անվանում ենք Տիեզերք, մաս՝ սահմանափակված ժամանակով և տարածությամբ: Նա իրեն, իր մտքերն ու զգացմունքները զգում է իբրև շրջապատող իրականությունից անջատ մի բան, ինչը, իր տեսակի մեջ, ուղղակի գիտակցության օպտիկական պատրանք է: Այդ պատրանքը դարձել է բանտ, որը փակում է մեզ սեփական ցանկությունների և նեղ շրջանակի հարազատ մարդկանց հետ կապվածության աշխարհում: Մեր խնդիրն է ազատվել այդ բանտից՝ ընդլայնելով մեր մասնակցության շրջանակը մինչև ցանկացած կենդանի արարած, մինչև ողջ աշխարհը` իր ամբողջ շքեղությամբ:
Երևակայությունը գիտելիքներից էլ կարևոր է: Գիտելիքները հիմնվում են միայն նրա վրա, թե ինչ գիտենք ինչ ենք հասկանում հիմա, մինչդեռ երևակայությունն իր մեջ է ներառում ամբողջ աշխարհը, և այն ամենը, ինչ մենք երբևէ կհասկանանք և կիմանանք:
Բոլորս էլ հանճար ենք: Բայց եթե ձկանը դատեք իր` ծառ ելնելու կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքը կապրի իրեն համարելով հիմար
Տրամաբանությունը կօգնի ձեզ Ա-ից հասնել Ֆ-ի, երևակայությունը կանցկացնի ձեզ ամբողջ աշխարհով:
Ես ապրում եմ միայնության մեջ. այն երիտասարդների համար զզվելի է, բայց տարիների ընթացքում ձեռք է բերում հիանալի համ:
Արեք այն, ինչը զգում եք ձեր սրտում, և դուք կլինեք ճիշտ: Ձեզ միևնույն է քննադատելու են ամեն պարագայում:
Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիա՛թ կարդացեք: Եթե ուզում եք, որ նրանք դառնան ավելի խելացի, ավելի՛ շատ հեքիաթ կարդացեք:
Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր:
Գիտնականները եկեղեցու կողմից գնահատվել են որպես մեծագույն հերետիկոսներ, բայց իրականում նրանք կրոնավոր մարդիկ են` Տիեզերքի կարգավորվածության շուրջ իրենց հավատի պատճառով:
Փառքի գալու հետ ես դառնում եմ ավելի ու ավելի հիմար, ինչն ընդհանուր առմամբ բավականին տարածված երևույթ է:
Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է: Բայց ոչ ավելին:
Մարդու արժեքը կայանում էնրանում, թե ինչ է տալիս, և ոչ` նրանում, թե ինչ կարող է ստանալ:
Սովորի՛ր երեկվանից, ապրի՛ր այսօր, հո՛ւյս դիր վաղվա օրվա վրա: Կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունն ունի բոլոր հիմքերը`գոյություն ունենալու:
Մեր աշխարհը կյանքի համար վտանգավոր վայր է, բայց ոչ այն պատճառով, որ ոմանք չարիք են գործում, այլ այն պատճառով, որ մնացածը տեսնում, բայց ոչինչ չեն անում:
Շատ քչերն են ունակ հանգիստ արտահայտելու իրենց կարծիքը, որ հակասում է հասարակության մեջ գերիշխող նախապաշարմունքներին: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ունակ չէ ձևավորել նման կարծիք:
Փոխե՛ք ձեր գիտակցությունը, և դա կփոխի ձեր կյանքը:
Մենք չենք կարող մեր խնդիրները լուծել այն նույն մտածողությամբ, որով ստեղծել ենք դրանք:
Եթե ուզում եք երջանիկ կյանք ապրել, պետք է կապված լինեք նպատակներին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին:
Ահա այն հարցը, որն ինձ երբեմն անհանգստացնում է ՝ ե՞ս եմ խենթ, թե՞ բոլոր մյուսները:
Խառնաշփոթի մեջ փնտրե՛ք պարզություն: Դիսոնանսի մեջ փնտրե՛ք ներդաշնակություն: Խոչընդոտների մեջ գտե՛ք հնարավորություններ:
Երբեք չի կարելի հասնել խաղաղության ուժի միջոցով: Դրան հասնում են միայն փոխըմբռնման միջոցով:
Նա, ով հետևում է ամբոխին, որպես կանոն, ամբոխից հեռու չի գնա: Նա, ով քայլում է ինքն իրեն, հավանաբար կկարողանա լինել այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք երբևէ չէր եղել:
Աղբյուր՝ usanogh.am
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: