ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմում Հնդկաստանը կկանգնի Երևանի կողքին. ինչ են գրում հնդակական ԶԼՄ-ները

Հնդկական պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու այդ համատեքստում միջազգային հանրության, այդ թվում՝ Հնդկաստանի դիրքորոշմանը:

Ստրոև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը:Հեղինակ Կապիլ Կոմիրեդին գրում է, որ «Հայաստանը ծանր վիճակում է՝ կոռումպացված բռնապետության՝ Ադրբեջանի հետ հակամարտությանպայմաններում»:Լրագրողը հիշեցնում է, որ Եվրամիությունը, փորձելով վերացնել ռուսական էներգակիրներից կախումը, դիմում է էներգիայի այլ մատակարարներին և Ադրբեջանը նրանցից մեկն է:
«Հուլիսին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա տուն վերադառնալուց շաբաթներ անց Եվրոպայի նոր համարձակ գործընկերը սկսել է սպանել ավելի քան 200 հայի (նկատի ունի սեպտեմբերին Բաքվի ռազմական ագրեսիան ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքի)՝ Հայաստանին լիակատար ենթարկեցնելու պանթուրքական արշավի նոր դրվագում: Արևմուտքում մեծ աղմուկ բարձրացավ, բայց ոչ մի բովանդակալից միջամտություն չձեռնարկվեց Հայաստանին օգնելու համար…
«Համընդհանուր» սկզբունքները թույլերի համար են. սառը սեփական շահը՝ քողարկված որպես ալտրուիզմ, կառավարում է Արևմուտքի վարքագիծը միջազգային հարթակում:
 
Եվրոպան ինքնուրույն կամ ամերիկյան ճնշման տակ որոշել է ազատվել ռուսական էներգիայի աղբյուրներից։ Իսկ որպես այլընտրանքային մատակարար ընտրել է Ադրբեջանը։ Կարևոր չէ, որ Ադրբեջանն իր ռևանշիստական պատերազմն է մղում ինքնիշխան հարևանի դեմ, կամ նույնիսկ այն, որ նա ավելի բռնապետական, անազատական և ռեպրեսիվ է, քան Ռուսաստանը: Կարևորն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստան չէ: Կարևոր չէ, որ հայերը դարեր շարունակ ենթարկվել են զանգվածային սպանությունների, բռնի կրոնափոխության, տեղահանության իրենց ծննդավայրերից թուրքերի և ադրբեջանցիների կողմից», – գրում է հեղինակը՝ պատմական անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանությանը, այնուհետև Արցախյան հիմնախնդրի պատմությանը:
Կոմիրեդին հիշեցնում է, որ Ադրբեջանը 2020-ի պատերազմում միայնակ չի կռվել. նրա զորքերը վերապատրաստվել և վերահսկվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, որը նաև իր միջոցներով հազար սիրիացի մոջահեդի է թրաֆիքինգի ենթարկել՝ որպես թնդանոթի միս ծառայեցնելու համար:
Այնուհետև հեղինակը հիշեցնում է նրանց արարքները մարտի դաշտում և դրանից դուրս՝ խոշտանգումներ, գլխատումներ, հայ խաղաղ բնակիչների գլխատումներ, ինչպես նաև պատերազմից հետո Բաքվում Իլհամ Ալիևի բացած տխրահռչակ «ռազմավարի պուրակը»:
«Այսօր խաղաղության մասին վեհ քարոզներ տվող ուժերից ոչ մեկն այն ժամանակ մատը չշարժեց: Հնդկաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն էր, որը կարիքի պահին Հայաստանին զենքի տեսքով շոշափելի աջակցություն է առաջարկել: Երեք առանձին աղբյուր ինձ հաստատել է, որ Դելին մոտ էր ինքնաթիռով տեղափոխելու բարդ զինատեսակներ, սակայն պատերազմն այնպիսի խառնաշփոթի մեջ էր գցել Հայաստանը, որ Երևանի վարչակազմը, որը գործում էր առանց հրամանատարական կառույցի, չի կարողացել հասկանալ, թե ինչպես ստանալ այդ նյութը», – գրում է հեղինակը։
Նա ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը գնալով ավելի է դիմում Հնդկաստանին՝ իր պաշտպանական կարիքների համար։ Վերջերս Երևանը պատվիրել է տեղական արտադրության հրթիռային համակարգ և հրետանային զենք, գրում է Կոմիրեդին:
«Հնդկաստանը, որպես կանոն, չպետք է միջամտի այլ ազգերի գործերին կամ դառնա հեռավոր հակամարտությունների կողմ: Բայց այս կոնկրետ հակամարտությանը Դելիի չմիջամտելը դժվար թե համոզի Հայաստանի հակառակորդներին հեռու մնալ Հնդկաստանի գործերին միջամտելուց: Մեզ պետք է հիշել, որ Հայաստանի բնաջնջման ձգտող ուժերը ձգտում են նաև փոքրացնել Հնդկաստանը։ Եվրասիայում նրանց ամբողջական հաղթանակի ձախողումը նշանակում է հետաձգել և ձախողել Հարավային Ասիայում նրանց ծրագրերը:
Միայն հայերը կարող են վերջնականապես փրկել Հայաստանը. Բայց Հնդկաստանի շահերից է բխում ավելին անել, քան Երևանին զենք տալը։ Այն պետք է առաջարկի Հայաստանի զինված ուժերի վերապատրաստում. Դելին կարող է նաև բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Երևան՝ Անկարային, Բաքվին և Իսլամաբադին ցույց տալու, որ Հնդկաստանը մեծապես հետաքրքրված է տարածաշրջանի անվտանգությամբ…
Հայաստանի կողքին կանգնելու Հնդկաստանի ընտրությունը խելացի կլինի»,- եզրափակել է հեղինակը:
 
Աղբյուր՝ slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: