Հայաստան այցի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Պաշտոնական Կրեմլի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր:
Նշվում է, որ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակման կարևորությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ նոյեմբերի 23-ին, կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
armtimes.com