«Ադրբեջանի ԱԳՆ-ն «միջանցք» բառն արդեն չի օգտագործում»․ Նիկոլ Փաշինյան
«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳՆ մեղադրանքին՝ նշելով․ «Մեղադրում ենք․ որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա լավ է, քանի որ եթե Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է միջանցքի մասին, ԱԳՆ-ն միջանցք բառը չի օգտագործում, քանի որ ԱԳՆ-ի հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է»,- ասաց Փաշինյանը։
radar.am