ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական գազից․

Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինչ-որ առումով աջակցում է մեր երկրին Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից։ Իհարկե՝ իր շահերով պայմանավորված։ Այսօր Իրանին ձեռնտու է Հայաստանի տնտեսության եւ անվտանգության կայունությունը, եւ այդ երկիրը քաջ գիտի, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դրան չի նպաստում։ Եվ չի բացառվում, որ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներն այնպես ընթանան, որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանն ի վերջո համարեն, որ արդեն ժամանակն է շրջանցելու ՌԴ-ի ազդեցությունն, ու գազային ոլորտում ավելի անմիջական գործարքի գնան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած վերջին այցի ժամանակ Հայաստանն ու այդ երկիրն էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Պայմանավորվեցին «գազի դիմաց էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրն ընդլայնել ու երկարաձգել 10 տարով։ «Մենք օրական 1 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան, այն կկրկնապատկվի նոր հուշագրի հիման վրա»,- ասել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին։
Հայտնի է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Ստացած 1 խմ գազի դիմաց «Երեւանի ՋԷԿ-ն» արտադրում եւ Իրան է մատակարարում 3 կՎտ էլեկտրաէներգիա։ 1 կՎտ էլեկտրաէներգիան էլ որպես այդ գործարքից շահույթ մնում է մեր երկրին։ Հայաստանից Իրան տարեկան արտահանվում է շուրջ 1,2 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա։ Հայաստանն Իրանից ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ, ինչպես Իրանի այդ պաշտոնյան է նշել, օրական 1 մլն խմ։ Իսկ եթե նոր պայմանավորվածությունը սկսի գործել, այս թվերը կկրկնապատկվեն։
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 մմ, եւ այն պետք է գազ փոխադրեր ոչ միայն մեր երկիր, այլ լիներ տարանցիկ։ Իրանն այն ժամանակ ցանկանում էր, որ խողովակաշարը հնարավորինս լայն լինի, որ հարկ եղած դեպքում գազը Հայաստանի տարածքով հասցնի Եվրոպա։
Շատերի համոզմամբ Ռուսաստանը դա թույլ չտվեց։ Այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ առանձնապես չընդդիմացավ ՌԴ-ի ճնշմանը։ Եվ Հայաստանը կարողացավ կառուցել ընդամենը 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչեւ 2 մլրդ խմ գազ։ Դա մոտավորապես այնքան է, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:
Այն ժամանակ իշխանությունները, հատկապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ՀՀԿ-ի այլ պաշտոնյաներ ասում էին՝ դժվարն այդ գազատարը կառուցելն ու դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելն է։ Հետագայում, երբ նպաստավոր ժամանակներ լինեն, այդ նեղ խողովակաշարի երկայնքով շատ հեշտությամբ հնարավոր կլինի շատ ավելի լայն գազամուղ անցկացնել։
Իրան-Հայաստան գազամուղը, դեռ չկառուցված, նույն Ռուսաստանի ճնշմամբ Քոչարյանը հանձնեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ Վերջինիս բաժնետոմսերի մի մասն ավելի վաղ էր այդ երկրին հանձնել։ Իսկ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընկերության վերջին 20 տոկոս բաժնեմասը կուտակած պարտքի դիմաց հանձնեց 2013 թվականին։ ՌԴ-ն թանկացրել էր գազը, բայց իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չէին պահել, չէին բարձրացրել գինը, որ դա դժգոհություն չառաջացներ ու չխանգարեր Սերժ Սարգսյանի վերընտրվելուն։
ՌԴ-ն այս տարիների ընթացքում թույլ չի տվել, որ Հայաստանը ներքին սպառման համար գազը Իրանից ներկրի՝ համարելով, որ այլընտրանք կունենա, եւ անհրաժեշտության դեպքում կարող է միայն իրանականն օգտագործել ու հրաժարվել իր գազից։ Այդպիսով ինքը կզրկվի մեր երկրի վրա ունեցած հզոր լծակից՝ գազային մահակից, որով ուզած ժամանակ կարող է ճնշումներ գործադրել՝ այդ վառելիքը թանկացնելով կամ կտրելով։
Բայց անհեթեթ ու տնտեսապես անխոհեմ է այն գործելաոճը, որ գազը ներկրվում է ոչ թե անմիջապես հարեւանից, որի հետ ունես բարեկամական հարաբերություններ, այլ հեռավոր ՌԴ-ից, որն էլ այն տեղ է հասցնում մեկ այլ երկրի՝ Վրաստանի տարածքով ու տարանցման համար վճարելով։ Տարիներ շարունակ ՌԴ-ն Վրաստանին է տվել ՀՀ առաքվող գազի շուրջ 10 տոկոսը։
Իրանն ինքն էլ զգուշացել է ներքին սպառման համար Հայաստանին գազ վաճառելուց։ Արեւմուտքի հետ տարաձայնությունների պատճառով նա ավելի շատ ՌԴ-ի շահերի ծիրում է եղել։ Եվ եթե Իրանից Հայաստան կրկնակի կամ եռակի ավելի գազ մտներ Հայաստան, դա լինելու էր արդեն ամբողջությամբ ՌԴ-ի սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ-Արմենիա» ընկերության միջոցով։ Նույնն է, թե ՌԴ-ի վերահսկողությամբ, եթե կուզեք՝ ցանկությամբ։
Բայց այսօր իրավիճակ է փոխվել ու դեռ կփոխվի։ ՌԴ-ն ու ՌԴ-ի ստեղծած ՀԱՊԿ-ը չպաշտպանեցին Հայաստանին թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ անցած երկու տարիներին Ադրբեջանի երկու ծավալուն հարձակումներից։ Այսօր անգամ իշխանության ներկայացուցիչներն են հարց բարձրացնում, թե նման պայմաններում իմաստ ունի՞ արդյոք ՀԱՊԿ-ում մնալն ու ՌԴ-ի հետ մեր տարատեսակ պայմանագրերը շարունակելը։
Եթե նման հայտարարությունները վերածվեն թեկուզ մի փոքր քայլի, ապա առաջինը վտանգի տակ կհայտնվի գազամատակարարումը։ ՌԴ-ն եթե չդադարեցնի գազամատակարարումը, կարող է կտրուկ թանկացնել։ Այսօր արդեն մամուլում ու քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկայում ՌԴ-ն Հայաստանին է ներկայացնելու ահռելի մեծ գումարի պարտք, որն իբր գոյացել է գազի սպառումից։
Արդյոք իշխանությունները, Իրանի հետ գազային բարտերը կրկնապատկելով, հող են նախապատրաստում նաեւ ներքին սպառման նպատակներով գազի ներկրման համար։ Եվ արդյոք Իրանը կտա մեզ գազ՝ շրջանցելով ՌԴ-ի ազդեցությունը։
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինչ-որ առումով աջակցում է մեր երկրին Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից։ Իհարկե՝ իր շահերով պայմանավորված։ Այսօր Իրանին ձեռնտու է Հայաստանի տնտեսության եւ անվտանգության կայունությունը, եւ այդ երկիրը քաջ գիտի, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դրան չի նպաստում։ Եվ չի բացառվում, որ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներն այնպես ընթանան, որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանն ի վերջո համարեն, որ արդեն ժամանակն է շրջանցելու ՌԴ-ի ազդեցությունն, ու գազային ոլորտում ավելի անմիջական գործարքի գնան։
 
Աղբյուր՝ aliqmedia.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: