ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքը Հայաստանի հուսալի գործընկերն է, դրա վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձությունն ու կապիտալի ներհոսքն է. փոխվարչապետ

Աշխարհի  համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը հնարավորություն է տալիս միասին քննարկելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները:

Աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության շահավետ ձևաչափերը, մատնանշելու առաջնահերթություններն ու կյանքի կոչելու հայանպաստ ծրագրերը: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը
 
«Ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, թևակոխել է գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան, որում առկա են լրջագույն մարտահրավերներ՝ սկսած անվտանգության խնդիրներից մինչև ինքնության պահպանում, տնտեսական զարգացման իրողություններից մինչև դրանց հաղթահարմանն ուղղված նորարար լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Համբարձում Մաթևոսյանը և այդ համատեքստում ընդգծել, որ միմիայն Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության ջանքերի համախմբման շնորհիվ կարող ենք հաղթահարել ներկա մարտահրվերները, նոր որակ հաղորդել և ինստիտուցիոնալ նոր մակարդակի հասցնել գործակցությունը՝ դրան հաղորդելով հայաստանակենտրոն ու ռազմավարական բնույթ:
Ելույթի ավարտին փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, լսելի դարձնելու սփյուռքի համայնքների ձայնը, փոխանցելու այն կարևոր ուղերձը, որ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, և որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի  բարելավման տեսանկյուններից:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: