ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համոզված է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ և արդյունավետ քննարկումներ, որի արդյունքում կլինեն բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարեհ Սինանյանն այս մասին ասաց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ:

 

«Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների և 100 բանախոսների: Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի շրջանակներում մեզ են միացել նաև Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտյուն:

Նշանակալի այս իրադարձությունն անցկացվում է Հայաստանի և համայն հայության համար պատմական կարևոր ժամանակահատվածում,երբ դիմագրավում ենք տարբեր մարտահրավերներ, երբ անհրաժեշտ են մտածված և համարձակ լուծումներ:

Ոմանք այն կարծիքի են, որ այս դժվարին պայմաններում պետք չէ գագաթնաժողով անցկացնել, երբ որ Հայաստանի անվտանգային խնդիրները մեր սփյուռքի հայրենակիցների համար չմասնակցելու պատճառ կհանդիսանան: Ձեր ներկայությունն այսօր, այստեղ ապացույցն է, որ սփյուռքը պատրաստ է հայրենիքի կողքին լինել ամենադժվարին պայմաններում և կիսել դժվարություններին դիմակայելու և խնդիրներ լուծելու ծանր բեռը»,- ընդգծեց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ ներկայումս աշխարհը մտել է գլոբալ փոփոխությունների փուլ, իսկ աշխարհասփյուռ հայության առջև ծառացել են հին և նոր մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային, հայապահպանության, տնտեսական, ժողովրդագրական, երկրի մոդեռնիզացիայի, կարողությունների ընդլայնման և այլն:

«Գագաթնաժողովը կոչված է բաց քննարկելու Հայաստանի և սփյուռքի առջև ծառացած օրակարգային հարցեր՝ նախանշելու զարգացման նոր հնարավորություններ ու ռազմավարություններ, առանձնացնելու առաջնահերթություններ, գտնելու փոխշահավետ գործակցության ձևաչափեր:

 

Բոլորիս համար ակնհայտ է, որ փոփոխվող աշխարհն իր անմիջական ազդեցությունն է թողնում սփյուռքյան տարբեր համայնքների, կառույցների, անհատների վրա՝ որոշակիորեն փոխելով նաև մեր օրակարգը, ուստի գագաթնաժողովը կարևոր հարթակ է քննարկելու ու հասկանալու միմյանց կարծիքները և դիրքորոշումները, մտահոգություններն ու գործողությունները: Համոզված եմ, որ գագաթնաժողովի օրակարգում, դրանում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ  և արդյունավետ քննարկումներ: Մասնակիցներից կստանանք բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ: Այս իմաստով Հայաստան-սփյուռք  գործակցության տարբեր ոլորտներին ուղղված օրակարգերը միտված են ապահովելու մեր ընդհանուր զարգացման տեսլականը և ծավալել ռազմավարական երկխոսություն»,- եզրափակեց Սինանյանը:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: