Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Ալեն Սիմոնյանը՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում
«Մենք, ցավոք, նշում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարվում են Բաքվի կողմից ռազմական հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Նա հիշեցրել է նաև հոկտեմբերի 13-ին և 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերը՝ Ադրբեջանին մեղադրելով ագրեսիայի մեջ։ Բացի այդ, Սիմոնյանը մեղադրել է ադրբեջանցի զինծառայողներին հայ գերիներին խոշտանգելու և գնդակահարելու մեջ։
Նա հայտարարել է, որ հրադադարը պետք է հարգվի և բոլոր հայ գերիները պետք է ազատ արձակվեն։
araratnews.am