ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ կանցկացնի Ուկրաինայի երկու միջուկային օբյեկտներում՝ ՌԴ-ի հայտարարած «կեղտոտ ռումբի» փնտրտուքով
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խնդրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին շտապ փորձագետներ ուղարկել՝ օբյեկտները ստուգելու համար։ Գրոսսիի խոսքով՝ այցերի նպատակն է «բացահայտել ցանկացած հնարավոր չհայտարարագրված միջուկային ակտիվություն և նյութ»։
Միաժամանակ, նա նշել է, որ մեկ ամիս առաջ ՄԱԳԱՏԷ-ն ստուգել է այդ վայրերից մեկը, և գործակալության փորձագետներն այնտեղ չհայտարարված ոչինչ չեն հայտնաբերել։ Այն, որ Ուկրաինան, իբր, պատրաստվում է «կեղտոտ ռումբ» պայթեցնել՝ Ռուսաստանին միջուկային զենք օգտագործելու մեջ մեղադրելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ի չորս երկրների պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում։