ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շուրջ 40 օր Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել հայ զինվորների մարմինները․ ի՞նչ են անում Կարմիր խաչն ու Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային հանրությունը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը 206 զոհ ունեցավ։ 29 մարդ համարվում է անհետ կորած։

17 զինվորականի էլ ադրբեջանական կողմը վերադարձրեց, որոնք գերեվարվել էին ռազմական հարձակման ընթացքում։ 29 անհետ կորածների ճակատագիրն անհայտ է։ Նրանք գերեվարված են, թե զոհված՝ հայտնի չէ, բայց հստակ է, որ նրանցից առնվազն մի քանիսի մարմինը գտնվում է Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որոնք ադրբեջանական հարձակումից հետո անցել են վերջիններիս տիրապետության տակ։ Ադրբեջանը թույլ չի տալիս հայ զինծառայողների մարմինները դուրս բերել այդ տարածքներից։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի մամուլի քարտուղար Զառա Ամատունին Civic.am-ին ասաց, որ վիճակագրական տվյալներ նրանք չեն հրապարակում։ Թե ինչու Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել զոհերի մարմինները, Ամատունին ասաց, որ երկու կողմերի միջև երկխոսության մանրամասները չեն կարող հանրայնացնել։ «Երկխոսությունը շարունակվում է, որպեսզի ցանկացած պահի, երբ կլինի համաձայնեցված ինչ-որ մի ֆորմատ, որի շրջանակում հնարավոր կդառնա կա՛մ արտահանձնել մասունքները, կա՛մ որոնողական աշխատանքներ իրականացնել, մենք պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ, այնպես, ինչպես կողմերը կհամաձայնեն։ Սակայն մենք չենք կարող հիմա հանրայնացնել, թե ինչպես են արձագանքում իշխանությունները այս հարցերին, սրանք հումանիտար հարցեր են։ Մենք կարող ենք ընդամենը աջակցել, միջնորդել, պնդել, հիշեցնել խնդրի մասին, սակայն մարդկանց իրավունքները պաշտպանելը պետության պարտականությունն է, և, ցավոք, մեր գործառույթը միայն աջակցելն ու միջնորդելն է»,- ասաց Զառա Ամատունին։ 

44-օրյա պատերազմից հետո գերեվարված և դեռ Հայաստանին չվերադարձված գերիների մասով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ շարունակում են տեսակցել գերեվարվածներին։ «Մենք օգնում ենք իրենց կապ պահել իրենց ընտանիքների անդամների հետ։ Վերջին անգամ հոկտեմբերին ենք իրենց տեսակցել, որի շրջանակներում տարբեր կապի միջոցներով օգնել ենք կապ հաստատել ընտանիքի անդամների հետ՝ նամակների, հեռախոսազանգերի միջոցով, տեսագրության միջոցով և այլն»,- ասաց Զառա Ամատունին։ 

ՄԻՊ-ից էլ մեզ ասացին, որ խնդրով զբաղվում է ԱԱԾ-ն։ Իրենք իրենց ունեցած տվյալները փոխանցում են պատկան մարմիններին, այդ թվում՝ Կարմիր խաչին։ Բացի դրանից, խնդրի մասին տարբեր եղանակներով փորձում են տեղեկացնել, հիշեցնել միջազգային գործընկերներին։



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: