ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ հրատարակիչը դարեր շարունակ կորած համարվող գրքի լույս ընծայման համար Հռոմի պապից մեդալի է արժանացել

«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն:

Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է Հռոմի պապին: Գրիգորյանը շատ է շոյվել, երբ Պապի կողմից մեդալի է արժանացել՝ իրենց կատարած աշխատանքի համար:
«Արմենպրես»-ի թղթակիցը Խաչիկ Գրիգորյանի հետ զրույցում մանրամասներ է պարզել Ալեքսանդրացու գրքի, «Անկյունաքար»-ի գործունեության, մինչ օրս լույս ընծայած ուշագրավ ստեղծագործությունների մասին:
«Անկյունաքար»-ն ստեղծվել է 1998 թվականին, սակայն սկսել է գործել 1999-ից: Հենց այդ տարի լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Սողոմոնի առակների մեկնությունը» գրքի թարգմանությունը՝ գրաբարից աշխարհաբար: Հրատարակել և հրատարակում է մեկնություններ, խորը դավանաբանական գործեր: «Մեր ամենավերջին գիրքը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գործն է, որը լույս է տեսել «Աստվածաբանական բնագրեր» մատենաշարով: Նա Ալեքսանդրիայի եպիսկոպոսն է եղել 5-րդ դարում: Քրիստոնեության, ավանդական եկեղեցիների համար Ալեքսանդրյան դպրոցը լուրջ դերակատարություն է ունեցել: Հնարավոր չէ կարդալ որևէ քրիստոսաբանական երկ, որում դպրոցի անունը չհիշատակվի, այն էլ ամենակենտրոնական հարցերում, իսկ հայ եկեղեցին, աստվածաբանությունը, քրիստոսաբանությունը հիմնված են Ալեքսանդրյան դպրոցի վրա»,-շեշտում է հրատարակիչը:
Կյուրեղ Ալեքսանդրացուց տասը հատոր գիրք է մեր օրեր հասել: Միայն մեկ գործ մինչև 2020 թվականը կորած է համարվել ամբողջ աշխարհում: Խոսքը «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գրքի մասին է:  Ամբողջ աշխարհում գրքից ընդամենը վեց էջ էր պահպանվել:
2020-ին պատմաբան, հայագետ, աստվածաբան Հակոբ Քյոսեյանը պատահաբար Մատենադարանում գտել է գիրքը: Այն ժողովածուի մեջ է եղել: Խաչիկ Գրիգորյանը, իմանալով այդ մասին, շատ է ոգևորվել և որոշել հրատարակել այն: Գիրքը նախ գրաբար է լույս տեսել, այնուհետև գրաբարից անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հենց Խաչիկ Գրիգորյանն է, որը ծանոթ է քրիստոսաբանական նրբություններին:
Հրատարակել են հովանավորների աջակցությամբ և գրքի 100-ից ավելի օրինակ ուղարկել են տարբեր հաստատությունների: Ուղարկել են Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Արամ Ա կաթողիկոսին, Պոլսո Հայոց և Երուսաղեմի Հայոց պատրիարքներին և Հռոմի պապին: «Մեզ համար ամենակարևորը մեր եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների վերաբերմունքն է, բայց նրանց դրական արձագանքը բնական էր, իսկ երբ Հռոմի պապն արձագանքեց, անսպասելի էր»,-խոստովանում է Գրիգորյանը:
Հռոմի պապը Խաչիկ Գրիգորյանին մեդալ է շնորհել գրքի թարգմանության համար, իսկ Հռոմից ուղարկված նամակում ասվում է, որ Պապը գնահատում է այն զգացումները, որոնք հրատարակիչներին մղել են այդ աշխատանքը կիսել իր հետ: Նամակում հավաստիացնում են, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը նրանց հիշատակում է իր աղոթքներում:
Հրատարակիչը կարևորում է նաև լատիներենից թարգմանությունները: Թարգմանել են Օգոստինոս Երանելիի «Խոստովանությունները»: «Նա հինգերորդ դարի հայրերից է, որին կաթոլիկները համարում են իրենց եկեղեցու հիմնադիր, իսկ մեր եկեղեցին նրան ընդունում է որպես ընդունելի հայր: Գիրքը միայն հայերեն է թարգմանվել: Այն շատ մատչելի և գեղարվեստորեն է գրված, զգացմունքային ու ընկալելի բոլորին, սակայն  այդ պարզությամբ ու մատչելիությամբ հեղինակն ամենալուրջ ու խորը քրիստոնեական իմաստներն է փոխանցում»,-նշում է հրատարակչության խմբագիրը:
Նրա խոսքով՝ իրենց հրատարակած գրքերը ցույց են տալիս, որ թեև հայոց եկեղեցու դավանությունը շատ-շատ գրքերում չէ, որ ներկայացված է, սակայն հստակությամբ, մաքրությամբ, ճշգրտությամբ գերազանցում է այն խրթին, հաճախ ինքնահակասական երևույթները, որոնք կան մյուս դավանական երկերում: «Եթե մարդը ցանկանա համոզվել, որ մեր եկեղեցու դավանանքը զուլալ է և ճիշտ է, կարող է կարդալ այս գրականությունը»,-ընդգծում է Գրիգորյանը:
Խոսելով եկեղեցական գրականության թարգմանության յուրահատկությունների մասին՝ թարգմանիչը պատմում է՝ երբ սկսել է թարգմանել Օգոստինոս Երանելիի գիրքը, այն համեմատել է ռուսերեն թարգմանության հետ, որը շատ տարածված է, և նկատել է, որ ռուսերեն թարգմանությունը շատ «ազատ» է եղել, ֆրազները երբեմն տեքստից հեռացել են: «Հավանաբար թարգմանիչները մտածել են, որ այդպես ավելի «ռուսերեն կհնչի», իսկ մենք աշխատել ենք հարազատ մնալ հեղինակին, մանավանդ, որ հայերենն ու լատիներենը մոտ են հստակության առումով: Հայերեն դարձվածքները ամեն ինչ փոխանցում են: Թարգմանում եմ, հետո մի քանի անգամ խմբագրում եմ, որ լիարժեք հայերեն լինի, ոչ թե լատիներեն՝ հայերեն բառերով»,-մանրամասնում է Գրիգորյանը:
Նա կարևորում է նաև հայագետ Չարլզ Դաուսեթի հոդվածների ժողովածուի լույս ընծայումը: Դաուսեթը 1965-1991 թվականներին եղել է Օքսֆորդի համալսարանի հայագիտական բաժնի ղեկավարը: Նա լուրջ հոդվածներ է գրել, որոնք մեկ տեղում հավաքված չեն եղել: Գրիգորյանն ու իր թիմը բոլոր հոդվածները հրատարակել են մեկ գրքով:
«Անկյունաքար» հրատարակչության հետաքրքիր բաժիններից է գիտամասսայական գրականությունը: Այս բաժնում կարելի է գտնել այնպիսի հեղինակների գրքեր, ինչպիսիք են Կոնրադ Քլայնքնեխտը, Հայզենբերգը, Էյլերը և այլք:  Հրատարակչության խմբագիր Թեոֆանա Վարդանյանի նախաձեռնությամբ էլ սկսել են հրատարակել օտարազգի դրամատուրգների պիեսներ: Պատահել է, որ հեղինակները եկել են Հայաստան և թարգմանված պիեսներով ներկայացումներ են բեմադրել:
Հրատարակչության անկյունաքարային աշխատանքներից է բառարանագրությունը: «Հրատարակել ենք անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարաններ: Շատ կարևոր եմ համարում հայոց լեզվի զարգացումը, իսկ բառարանագրությունը դրա ձևերից մեկն է: Լեզուն անընդհատ փոխվում է. ի հայտ եկավ համակարգչային լեզուն, և այդ ամենին զուգահեռ պետք էր զարգացնել բառարանագրությունը»,-նշում է Խաչիկ Գրիգորյանը:
«Անկյունաքարը» հրատարակել է մի շարք անգլերեն-հայերեն բառարաններ, ինչպես նաև անգլերեն-հայերեն գրպանի բառարանը, որը լայն տարածում ունի, և ամենամեծ անգլերեն-արևելահայերեն բառարանը, որում 115 հազար բառ կա: Այն արդեն անվճար հասանելի է dict.am կայքում: Հրատարակել են նաև հայերեն-պարսկերեն, հայերեն-ռուսերեն բառարաններ, համակարգչային եզրերի հատուկ բառարան:
Հրատարակչությունը շարունակում է բեղուն գործունեություն ծավալել՝ խոստանալով  նոր գրքերով բավարարել թե՛ գիտական, թե՛ ընթերցասերների լայն շրջանակի հետաքրքրությունը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: