ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հասել է 2,8 մլրդ դոլարի

Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի շարք կարևոր և արդիական հարցերի վրա։

«Չնայած աշխարհում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրացնում է ինտեգրման օրակարգերը և խորացնում մեր երկրների միջև համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը արձանագրեց, որ փոխադարձ առևտրի ոլորտում կան հստակ դրական արդյունքներ և դինամիկա։ «Մենք հասել ենք լուրջ հաջողությունների՝ ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն բարձրացել է փոխադարձ առևտրի ծավալը։ Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հասել է 2,8 մլրդ դոլարի և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով, դրա հետ մեկտեղ Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել 58 տոկոսով»։ Վարչապետը կարևորեց նաև արդյունաբերության դերը, հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Փաշինյանը ընդգծեց էլեկտրոնային առևտրի դերը, որի բաժինը անընդհատ աճում է։ «ԵԱՏՄ-ում ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորումը էներգետիկ ոլորտում անհրաժեշտ պայման է տնտեսական ինտեգրման պոտենցիալի իրացման և արդյունաբերական ոլորտի ամբողջական զարգացման համար։ Այդ կոնտեքստում մենք բաց ենք կոնստրուկտիվ քննարկման համար՝ առաջնորդվելով բոլոր անդամ երկրների հետ համաձայնություններ ձեռք բերելու և բոլորի շահը հաշվի առնելու սկզբունքով»։ 

Փաշինյանը խոսեց նաև գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին, որի իրականացումը, ըստ նրա, անդամ բոլոր երկրներին թույլ կտա օգտվել դրա առավելություններից։ Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները երկկողմ պայմանագրերի ավարտից հետո չեն կարողանա օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Փաշինյանը խոսեց նաև կլիմայական խնդիրների մասին՝ նշելով, որ անդամ երկրները կամավոր իրականացնում են մի շարք ծրագրեր արտանետումների կրճատման ուղղությամբ։



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: