ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սյունիքի մարզկենտրոնում վաղը տեղի կունենա ՀՀ ԻԻՀ հյուպատոսության պաշտոնական բացումը

Վաղը Սյունիքի մարզի Կապան համայնքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունից։

ՀՀ-ում հյուպատոսություն բացելու որոշումը, հիշեցնենք, հարևան ԻԻՀ կառավարությունը  կայացրեց նախորդ տարվա դեկտեմբերին։

Հայաստանի արտգործնախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանն իր հերթին աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այս տարվա ապրիլին  ԻԻՀ դեսպանը հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Կապանի համայնքապետ  Գևորգ Փարսյանին և քննարկել հյուպատոսության բացման հետ կապված հարցեր։ Դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին։ Կապան կատարված այցի ավարտին  իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի բացման համար:  

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր ակտիվությունն ընդգծող Հայաստանի հարավային հարևանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախորդ ամսավերջին  հայտարարել էր, թե Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրների միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։ 

Սեպտեմբերի 30-ին Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական էկզեկվատուրան (արտոնագիրը)։ Միրզոյանը նշել էր, որ  հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է երկու հարևան երկրների  միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա  սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Սեպտեմբերի 22-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել էր  ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:  

Այս տարվա հուլիսի 7-8-ը տեղի  ունեցավ ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը ՀՀ: 

2022թ. մայիսի 10-12-ը Երևանում կայացավ  Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ 

Իրանը, ընդգծենք,  Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում:

ԱԳՆ կայքից Civic.am-ը տեղեկացավ, որ  2022թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427389.4 հազ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 74412,0, ներմուծումն ըստ արտահանող երկրի՝ 353180.9, ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 352977.4 հազ. ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, քննարկել հյուպատոսության բացման հետ կապված կազմակերպչական հարցեր: 

Ելենա Ազատյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: