2018 - ից հետո Հայաստանում քաղաքական պաշտոններում կանանց նշանակման հարցում էական փոփոխություն է տեղի ունեցել. ՀՀ ՄԻՊ
Քրիստիննե Գրիոգրյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։ Կանայք Հայաստանում գործող բիզնեսների միայն 36%-ում են հանդես գալիս որպես համասեփականատեր, միայն 24% բիզնեսներում է, որ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան կառավարիչների պաշտոններ։ «Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սեփականությամբ իրենց պատկանող բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են։ Այսինքն՝ թրենդը, որ ընտանիք ունեցող կնոջ համար տնտեսական ակտիվությունը Հայաստանում քիչ տարածված երևույթ է, հաստատվում էր նաև այս հետազոտությամբ»,- նշել է Պաշտպանը։ Գրիգորյանը համաձայն է այն ուսումնասիրության հետ, որ իրական շահառուների թափանցիկության վիճակագրությունների սեռային բացվածքը պետության համար շատ օգտակար տեղեկություն կտա գենդերային քաղաքականությունը հասցեական մշակելու և իրականացնելու համար։ Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական կամ որոշումների կայացման պաշտոններում կանանց նշանակման, առաջմղման հարցում էական որակական փոփոխություն է տեղի ունեցել։ Միաժամանակ ասել է, որ կատարվող բարեփոխումները հիմնականում արվում են կանանց ջանքերուվ ու առաջնորդությամբ, սակայն հանրությանը ներկայացնողի դերում շարունակում են մնալ տղամարդիկ: Հ.գ. 2018 թվականին ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Իրական շահառուներն իրական մարդիկ են, ովքեր կանգնած են ընկերությունների սեփականության շղթայի վերջում։ Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսեր (բաժնեմաս) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը։
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։