ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսնակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները հայտարարել են, որ մի շարք պատճառներով նպատակահարմար չեն համարում Եկեղեցու մասնակցությունը հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքներին։

 

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցը, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: «Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել: Եկեղեցին հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում»,- նշված է հայտարարության մեջ։

Այս առնչությամբ մենք պարզաբանում խնդրեցինք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանից։

Նա նշեց, որ իրենք, ցավոք, տեղեկացան, որ երկու կաթողիկոսները, հոգևոր առաջնորդները հրաժարվում են մասնակցել  Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որը Հայաստան-Սփյուռք երկխոսության, ռազմավարական քայլերի մշակման համահայկական հնչեղության հարցերի քննարկման կարևոր հարթակ է լինելու Հայաստանի և Սփյուռքի միջև։ 

Ամալյա Կարապետյանի խոսքով՝ դեռևս ամիսներ առաջ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը զրույցներ է ունեցել և՛ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, և՛ Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նրանց հրավիրել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։ 
«Զրույցների ընթացքում և՛ Արամ Ա-ի, և՛ Գարեգին Բ-ի կողմից եղել է  բացասական նախատրամադրվածություն իրենց մասնակցության առումով, և այնուամենայնիվ մենք այս ամբողջ ընթացքում, երբ իրենց կողմից դեռևս վերջնական որոշում չկար մասնակցության, հույս ունեինք, որ ամեն դեպքում մեր երկու հոգևոր առաջնորդները կմասնակցեն։ Ի սկզբանե ունենալով մեր հոգևոր առաջնորդների մտահոգությունները և բացասական նախատրամադրվածությունը գագաթնաժողովի շրջանակներում՝ դա արդեն իսկ պատնեշ էր կազմակերպչական հարցերին ներգրավելու առումով։ Արդեն իսկ դրա մասին խոսք գնալ չի կարող, քանի որ եթե լիներ դրական նախատրամադրվածություն և դրական վերաբերմունք գագաթնաժողովի շրջանակներում, վստահաբար մեր երկու հոգևոր առաջնորդները և սփյուռքյան ու մեր հոգևոր թեմերը կլինեին գագաթնաժողովի ախատանքներում մեր կարևորագույն գործընկերները։ Բայց արդեն իսկ նրանց կողմից բացասական նախատրամադրվածությունից ելնելով՝ խոսել համաժողովի աշխատանքներում որևէ ներգրավվածության առումով մեր կողմից թերացման մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ, և իրար հակասող երևույթներ են»,- ասաց Ամալյա Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենք սիրով պատրաստ էին ընդունել հոգևոր առաջնորդներին, լսել նրանց հայրական օրհնանքը գագաթնաժողովի ընթացքում և, իհարկե, մեծապես ուրախ կլինեին, եթե սփյուռքյան թեմերի առաջնորդները ևս ներգրավված լինեին այս աշխատանքներում։ 

Ամալյա Կարապետյանի խոսքով՝ այնուամենայնիվ, գագաթնաժողովը տեղի է ունենալու, և իրենք չեն կասկածում, որ ունենալու են լավ արդյունքներ։ 

Հարցին՝ գլխավոր հանձնակատարի հետ զրույցում նրանք կոնկրետ հիմնավորում ներկայացրե՞լ են, թե ինչ պատճառով չեն ուզում մասնակցել այդ գագաթնաժողովին, Ամալյա Կարապետյանն ասաց. «Կապված Հայաստանի ներքին իրավիճակի հետ, որ սա ճիշտ ժամանակը չէ նման միջոցառում, նման հավաք կազմակերպելու համար, բայց մեր պատասխանը միանշանակ սա է՝ ե՞րբ, եթե ոչ հիմա, ե՞րբ, եթե ոչ Հայաստանի համար այս ծանր իրավիճակում պետք է Հայաստանն ու Սփյուռքը հավաքվեն։ Սա իհարկե հռետորական հարց է, պատասխանի կարիք չունի»,- եզրափակեց Ամալյա Կարապետյանը։ 
 
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մեր ձեռքի տակ էր հայտնվել ՀՅԴ Բյուրոյի՝  Սփյուռքի տարբեր կառույցներին ուղարկված շրջաբերականը, որով վերջիններս հորդորում և պահանջում են հրավիրյալներից չմասնակցել գագաթնաժողովին։

Բյուրոյի՝ Սփյուռքի կառույցներին ուղարկված շրջաբերականում նշված է նաև, որ խորհրդակցել են Հայ առաքելական եկեղեցու զույգ կաթողիկոսների հետ, որոնք ևս, ըստ Բյուրոյի, խանդավառված չեն մասնակցելու այս գագաթնաժողովին:  

Լիլիթ Թադևոսյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: