ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արտատարածքային միջանցքի հարցում Ադրբեջանը դաշնակիցներ չունի՝ բացի Թուրքիայից. Ադրբեջանը իր հույսը դրել է ուժային բալանսի վրա. Սուրեն Սուրենյանց

Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ բացելու մասին ՀՀ Կառավարությունը որոշման նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որին Ադրբեջանը որևէ կերպ չէր արձագանքել։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում այս մասին հրապարակում էր արել՝ նշելով, որ հայկական կողմը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ բացելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի Կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։ 

Արձագանք Ադրբեջանից եղավ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ ավտոճանապարհները և երկաթուղիները «Զանգեզուրի միջանցքով» միացնելու պարտավորություններից խուսափելու կեղծ պատրվակներից։ «Անցակետի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, 20-ամսյա քննարկումներն անտեսելը այնքան էլ լավ քաղաքականություն չեն»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքում։ 
 
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական արձագանքին, ասաց, որ իսկապես պետք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը պահպանվեն, և ճանապարհները ապաշրջափակվեն այնպես, ինչպես նշված է այդ հայտարարության 9-րդ կետում։ «Այսինքն՝ գործ ունենք ճանապարհի հետ, որը վերահսկվում է ՌԴ սահմանային ծառայության կողմից։ 9-րդ կետում դա է գրված։ Եթե Ադրբեջանը մեղադրում է Երևանին, որ հայկական կողմը շեղվում է 9-րդ կետից, ու օգտագործում են «միջանցք» բառը, դա նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության և ձևակերպումների խեղաթյուրում է, որովհետև այդ հայտարարության մեջ արտատարածքային միջանցքի մասին որևէ բան նշված չէ։ Նույնիսկ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը ընդամենը մի շաբաթ առաջ այդ մասին շատ հստակ ասաց, որ ճանապարհների ապաշրջափակման հարցը քննարկում են այն ելակետով, որ յուրաքանչյուր երկիր պահպանի իր ճանապարհների նկատմամբ իշխանությունը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։ Ադրբեջանը, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետին, պարբերաբար նշում է, որ երթևեկը պետք է տեղի ունենա անխոչընդոտ։ Սա, ըստ Սուրենյանցի, այս հայտարարության մեջ այն բառերից մեկն է, որն էլ հենց թույլ է տվել, որ ադրբեջանական կողմը շարունակ զբաղվի շահարկումներով։

Բանավեճում այն կողմի փաստարկները ավելի ընդունելի կլինեն, որը կկարողանա հնարավոր միջնորդներին բացատրել իր իրավացիությունը։ «Հայկական կողմը փորձում է խնդիրը լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում, ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս սահմանափակել Հայաստանի վերահսկողությունը Սյունիքով անցնող հնարավոր ճանապարհի նկատմամբ, այսինքն՝ այն հավասարեցնել այն ստանդարտներին, որոնցով գործում է «Լաչինի միջանցքը»»,- ասաց Սուրենյանցը։ 

Թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը «20-ամսյա քննարկումները անտեսել» ասելով, Սուրենյանցն ասաց, որ դրանք փակ քննարկումներ են եղել, բայց նույնիսկ եթե հղում չանենք հայկական կողմի մեկնաբանություններին և առաջնորդվենք միջնորդ Ռուսաստանի հայտարարություններով, ապա կրկին պետք է հիշել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունները, որը հստակ ասել էր՝ ճանապարհները պետք է գործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են։ Սուրենյանցի կարծիքով՝ պաշտոնական Երևանը ավելի հստակ պետք է հայտարարի, որ կոմունիկացիաները հայկական կողմը պատրաստ է բացել ճիշտ այն ձևակերպմամբ, ինչ նշված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Արտատարածքային միջանցքի հարցում, վստահ եմ, Ադրբեջանը դաշնակիցներ չունի՝ բացի Թուրքիայից, որովհետև այդ միջանցքը փոխելու է տարածաշրջանի ողջ ռազմավարական բալանսը։ Ադրբեջանը իր հույսը դրել է ուժային բալանսի վրա։ Այսինքն՝ նա հույս ունի, որ հարկադրանքի և ուժային քաղաքականության միջոցով կարող է Երևանին առավելագույնս զիջումներ պարտադրել։ Այստեղ պարտադիր չէ մենք միջանցքի վրա սևեռվենք։ Գուցե միջանցքի թեման նրանք արհեստականորեն շրջանառում են, որպեսզի դրա միջոցով, օրինակ, անկլավների կամ Արցախի հարցում զիջումներ կորզեն Երևանից»,- նշեց Սուրենյանցը։ 

Վերջինս չբացառեց նաև Ադրբեջանի կողմից հերթական ռազմական էսկալացիայի դիմելու և միջանցքը բացելու հնարավորությունը՝ նշելով, որ աշխարհն ավելի տուրբուլենտ է դառնում, Ուկրաինայում էսկալացիան շատ վտանգավոր ծավալներ է ստանում։ «Կա նման ռիսկ, որ եթե Ուկրաինայում հակամարտությունը ավելի խորանա, և աշխարհում մեծ խաղացողների ռեսուրսները կենտրոնացած լինեն Ուկրաինայի վրա, և Հարավային Կովկասում առաջանա անվտանգային մեծ վակուում, այդ դեպքում, բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասաց Սուրենյանցն ու նշեց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունը կարող է զսպող որոշ ազդեցություն ունենալ, բայց պետք է հասկանալ, որ այդ առաքելության մանդատը շատ թույլ է: «Նախ կարճաժամկետ է։ Օրինակ՝ Վրաստանում այդ առաքելությունը գործում է շուրջ 14 տարի, և դեռևս ավարտելու մասին խոսք էլ չկա, բացի դրանից, փոքրաթիվ է՝ խոսքը 40-հոգանոց խմբի մասին է, որը գործելու է ընդամենը 2 ամիս։ Երկրորդը՝ այդ առաքելության մանդատը, ըստ էության, Ադրբեջանի կողմից մերժված է։ Եթե նա չի թողնում, որ իր սահմաններից ներս գործունեություն իրականացնեն, նշանակում է առաքելությունը լիարժեք դիտարկման հնարավորություն չի ունենալու։ Եվ երրորդը՝ շատ վտանգավոր միտում ենք տեսնում, որ միջնորդական առնվազն երկու հարթակները մտել են խոր մրցակցության մեջ։ Այդ մրցակցության դեպքում ցանկացած միջնորդ կարող է խոչընդոտել մյուս միջնորդի նախաձեռնությունները։ Այսինքն՝ եթե ԵՄ-ն է բան առաջարկում, և ՌԴ քիմքին դա հաճո չէ, կարող է ՌԴ-ն դա խոչընդոտել, և հակառակը՝ ՌԴ առաջարկները կարող է ԵՄ-ն խոչընդոտել։ Միմյանց օգնել չեն ուզում, բայց խոչընդոտել հաստատ կարող են», - եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։ 

Վովա Հակոբյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: