ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ ապագայում Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու Երևանին։ Մանրամասները չեմ բացահայտի։ Հուսամ Երևանը արժանիորեն կբանակցի խնդրո առարկայի շուրջ։

Սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանի առջև կանգնելու են էներգետիկ և գազային հիմնահարցեր։ Հայաստանի ինքնիշխանությանը նոր մարտահրավեր է ներտվել։

Գաղտնիք չէ, որ ռուսական գազը, դրա գնագոյացման գազպրոմական պատկերացումները տնտեսական հիմք գրեթե չունեն։ Գազը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է օգտագործվել որպես քաղաքական և աշխարհքաղաքական գործոն:

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, էներգետիկ դիվերսիֆիկացման, փորձերը մշտապես հանդիպել են թե՛ արտաքին, թե՛ ներքին՝ կլանային, կոլաբորացիոնիստական, դավաճանական շրջանակների կոշտ դիմադրությանը:

Վերջին 20-25 տարիներին, Հայաստանի Էներգետիկ անվտանգության այլընտրանքային բոլոր հնարավորությունները՝ առաջատար միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի, եվրոպական երկների հետ համագործակցության որևէ առարկայական հեռանկար խեղդվել է այդ կախվածությունը անխախտ դարձնելու, դրանով քաղաքական օլիգարխիկ շահեր սպասարկելու, էներգետիկ կոռուպցիոն բուրգը անխափան աշխատեցնելու նպատակներով:

Հայաստանն այս տարեսկզբին Դուբայում Ռոսատոմի հետ նոր միջուկային միավորների կառուցման մասին հուշագիր ստորագրեց։ Մեր երկիրն աշխարհի այն եզակի երկրներից է թերևս, որ ամենաշատն է ինքնավնասող որոշումներ կայացրել։

Հայաստանի առջև իրերի այս վիճակը՝ գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է և ունի՛ բազմաթիվ չիրացված հնարավորություններ դա անելու Միացյալ նահանգների, Կանադայի, եվրոպական երկների հետ։

2012-2013 թվականներին Հայաստանը ռազմավարական գործընկերոջ հետ այնպիսի համաձայնագիր է ստորագրել, որն այո չի իրագործվել, բայց Հայաստանին զրկել է այլ՝ պոտենցիալ գործընկերների ռազմավարական հեռանկարային ծրագեր մշակելու կարողությունից։

Հարավային Կովկասում Հայաստանի կենսունակության, հարատևության մի ճանապարհ կա՝ Հայաստանի վերտիկալ, ասիմետրիկ արդիականացումը, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսության խթանումն ու զարգացումը, ռազմավարական ենթակառուցվածքների՝ արտադրական, էներգետիկ տիեզերական ստեղծումը։
Հայաստանը պետք է լուծի իր էներգետիկ ինքնաբավության խնդիրը։ Հայաստանի հետ այս պահին կա սույն օրակարգի շուրջ խոսելու պատրաստակամություն։
Գտե՛ք այդ բանակցողին, մեկնարկեք այդ խոսակցությունը»։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: