ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սյունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն. ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է ընթացող աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք լուծելու համար։
Փոխվարչապետը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։
 
 
Նշվում է, որ Սյունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն՝ ընդգրկելով մարզով անցնող միջպետական, հանրապետական և  տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։
Փոխվարչապետը, մասնավորապես, ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածի (Սիսիանի խաչմերուկ) հիմնանորոգմանը, Լծեն-Տաթև 19.9կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքին, եղել է Տաթև-Աղվանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում, հետևել է Կապան–Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն 7.5կմ շրջանցիկ հատվածի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան տանող և Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներին։
Փոխվարչապետը շինարարական տեղամասերում հանդիպել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կարևորելով շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։
 
Այցի շրջանակներում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված՝ Կապան քաղաքի Ա․ Մանուկյանի արձանի և Կապան-Մոլի միջանկյալ հատվածի, ինչպես նաև Ա․ Մանուկյան և Թումանյան փողոցների շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներին։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ը, որի հիմնանորոգման աշխատանքները ևս ավարտվել են։
Համբարձում Մաթևոսյանը հետևել է նաև Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգման և հենապատերի վերանորոգման ընթացող աշխատանքներին, որոնք ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետության համաֆինանսավորմամբ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: