Հայտնի է Հայաստան ժամանող ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության կազմը
«Շնորհակալություն կոնգրեսականներ Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, Դիանա Դեգետտին, Ջերի Կոնոլլիին, Ջոն Գարամենդիին և Դեյվիդ Փրայսին Հայաստան կատարելիք CODEL (Congressional Member Delegation) ուղևորության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն։ Սա կլինի այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցը Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Կոնգրեսականները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես էր եկել մամուլի ասուլիսով, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախապես չծրագրված այցով եղել նաև ՀՀ ՊՆ-ում։
factor.am