«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա հեղինակավոր փառատոնի շրջանակում
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան: Արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»:
Պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բեթց, Ջասթի Միչաիլինեթ:
Յոթ տարի տևած աշխատանքներից հետո վերջապես աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:
Նշենք, որ Ավրորա Մարդիգանյանը Հայոց ցեղասպանության դժոխքով անցնելուց հետո իր ցավը կրկին վերապրել է արդեն հոլիվուդյան համր ֆիլմում՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը։
armtimes.com