ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ՄԻՊ-ը՝ հայ գյուղացիների դեմ իրականացվող հոգեբանական ճնշումների մասին

«2020թ.-ից հետո տեղեկատվական դաշտում պատկերը չի փոխվել՝ մենք տեսնում ենք նույն հարձակումները։

Ադրբեջանական կողմը՝ սկսած խոշտանգումների տեսանյութերի մասսայականացման ծավալներից մինչև հայատյացության հայտարարությունների տարածման իր մասշտաբայնություն, հետևողական քաղաքականություն է վարում»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը տարբեր սոցիալական ցանցերում ունի հարձակման խմբեր, որոնք հստակ հրահանգներ են կատարում ընդդեմ այն միջազգային դերակատարների, որոնք փաստերով անդրադառնում են իրողություններին. «Մենք ապացույցներ ունենք իրենց ստացած ինստրուկցիաների, թե ում էջերն է պետք հարձակման ենթարկել, որ թվիթներին է պետք արձագանքել, ինչպես արձագանքել և այլն։ Եվ սա ապացուցում է, որ հիբրիդային պատերազմը շատ ռեալ է։ Հենց սեպտեմբերի 13-ին՝ հարձակման օրը, ադրբեջանական իշխող ուժի պատգամավորների կողմից հայկական պետությունը վերացնելու կոչեր են հնչել, որոնք կան մեր զեկույցում»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ որոշ բնակավայրերում՝ մասնավորապես Գեղարքունիքի մարզում իրականացված հոգեբանական ճնշումներին. «Հուլիս-օգոստոս ամիսներին եղել ենք Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում։ Գեղարքունիքի հենց այն բնակավայրերում, որտեղ սեպտեմբերին եղավ հարձակումը, արձանագրել ենք, որ ադրբեջանական զինված ուժերը տարբեր ուղղություններով իրենց դիրքերից ուժեղ լույսեր էին միացնում մարդկանց տների պատուհանների ուղղությամբ։ Սա հոգեբանական տեռորի օրինակ էր։ Բարձրադիր դիրքերից անիվներ էին այրում և այդ անիվները բաց թողնում ներքև՝ դեպի գյուղերը՝ այրելով գյուղացիների հավաքած խոտը, իսկ նման վայրերում մարդկանց միակ ապրուստն անասնապահությունն է, հողագործությունն է, կամ գողանում էին անասուններին, կամ բարձրախոսներով սպառնալիքներ էին հնչեցնում դաշտում աշխատող հայ գյուղացիներին ուղղված։ Այս դեպքերը նույնությամբ կրկնվել են տարբեր համայնքներում և մեզ հիմք են տվել պնդելու, որ ադրբեջանական կողմի նպատակն այդ գյուղերի հայաթափումն է։ Եվ սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց, որ իրենց վարքագիծը հող էր նախապատրաստում ագրեսիայի համար»։ 

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: