ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հարվերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիպում:

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ հանդիպմանը շահագրգիռ քննարկում է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

 
 

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հանդիպմանը, նկատում է՝ սրանով նրանք նպատակ ունեին շեղել Հայաստանի իշխանությունների ունեցած հանդիպումները ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյանների հետ՝ միևնույն ժամանակ, նկատելով, որ այն արդյունք չի ունենալու:

«Ցանկանում էին ստվեր գցել և մարդկանց ուշադրությունը շեղել կատարվածից, բայց լրիվ հակառակ արդյունքը տվեց․ եթե նրանք գոնե մի փոքր պատկերացում ունենային քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից, կհասկանային, որ ԱՄՆ-ում վճռվում է Հայաստան պետության ճակատագիրը, այլ ոչ թե իշխանության հարց է քննարկվում։ Այդ խորհրդավորությունը, որ թողնում են հանդիպումից հետո, ոչ ոքի հետաքրքիր չէ։ Իրենց հանդիպումը որևէ բան չի փոխելու»,- կարծում է նա։

Թե հանդիպման ընթացքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Անտինյանի խոսքով, դժվար չէ կռահել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի իշխանությունը նույնպես համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի։

«Եթե հավաքվածների մեջ կա մեկը, որը ամիսներով իրեն «ճղում էր», թե Հայաստանը պետք է մտնի ՌԴ-ի կազմի մեջ, և այդ անձի հետ հավաքվում և նստում են նույն սեղանի շուրջ, ապա մնացածը դառնում են նրա հանցակիցը, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելը պետական հանցագործություն է, որը սահմանված է նաև մեր Սահմանադրությամբ։ Նրանք քաղաքական հոտառություն չունեն և չեն հասկանում՝ աշխարհում ինչ է կատարվում, շարունակում են ասել, թե մեր փրկությունը ՀԱՊԿ-ն է, Ռուսաստանի հետ պետք է ավելի շատ մտերմանալ, չեն հասկանում, թե ՌԴ-ն ինչ խնդիրների մեջ է այժմ»,- նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հանդիպումը Հայաստանի համար որևէ խնդիր չի լուծել կամ լուծելու է։ Իսկ հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման պայմանավորվածություն այստեղ տեսնո՞ւմ է, թե՞ չէ, Անտինյանը նկատում է. «Նրանք հակառակորդին ասում են՝ դու դրսի թշնամին ես, ես՝ ներսի։ Ես ապակայունացում կստեղծեմ երկրի ներսում, դու կրակես սահմաններին։ Ես կասեմ ժողովրդին, որ իշխանությունը դավաճան է։ Իրենց գործը իշխանությանը քննադատելն է։ Քանի որ իրենցից մեկը ազգությամբ թուրք է, դրանով Թուրքիային ու Ադրբեջանին հնարավորություն են տալիս Արևմուտքին ասել՝ ինչո՞ւ եք պաշտպանում Հայաստանին, որը ցանկանում է մտնել ՌԴ-ի կազմի մեջ, թողեք մենք Հայաստանը հոշոտենք»:

 

Ըստ Անտինյանի՝ այս առումով իշխանությունների հակահարվածը բավարար չէ, պետք է դատական պրոցես սկսել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող անձանց. «Օրինակ վերցնեն Ուկրաինայից, տեսնեն՝ ինչպես են պետության ներսում պետության դեմ աշխատող մարդկանց մեքենաները պայթում, կամ այդ մարդիկ կալանավորվում են։ Ինչպես են արգելում ռուսամետ կուսակցությունների աշխատանքը, քանի որ իրենց երկրում պատերազմ է»:

Հարցին, թե հանդիպման մասնակիցները կարո՞ղ են առաջ բերել ապաքաղաքական մի դեմքի և նրան կարգել առաջնորդ, Անտինյանը նախ շեշտում է՝ յուրաքանչյուր մարդ, թեկուզ եթե ապաքաղաքականացված է, բայց կապ ունի նախկին իշխանությունների հետ, ինքնըստինքյան վարկաբեկվում է։ Իրենք էլ առաջնորդ չեն կարող լինել, քանի որ արդեն ցույց են տվել, թե Հայաստանը կառավարելիս ինչ քայլերի են ընդունակ։

«Իրենց ժամանակ արդեն հնարավորություն են տվել Ադրբեջանին զինվելու, թուլացրել են Հայաստանը։ Հայաստանը փոքր երկիր է, ցանկացած դրածո, ինչ տեսքով էլ, որ նա գա, միևնույն է, կապվելով նախկինների հետ, կվարկաբեկվի։ Եթե փորձեն ապաքաղաքականացված մարդ բերել, այդտեղ էլ կսխալվեն․ այդ անձը որևէ պաշտոն ստանձնելիս է ստացել այդ վստահությունը հասարակության շրջանում, բայց ընդհանուր քաղաքականությունից գաղափար չի ունենալու»,- նշում է զրուցակիցը։

Հարցին՝ իսկ Հայաստանի համար այսպիսի դժվարին ժամանակներում ինչի՞ կհանգեցնի այս ներքին պառակտվածությունը, նա շեշտում է՝ Ադրբեջանը դեռ չի համակերպվում այն մտքին, որ ԱՄՆ-ն երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականության անվտանգությունը։ Այս քայլով Ադրբեջանը դառնում է ագրեսոր, իսկ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ ցույց տվեց, թե ինչպես է վարվում ագրեսոր երկրի հետ։

«Այդ պատճառով Ադրբեջանը կամ այլ մարդիկ շատ ծանր են տանում, որ Հայաստանի իշխանությունները հանդիպումներ են ունենում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, ՄԱԿ-ի նախագահի հետ։ Իրենց խաղաքարտերը խառնվել են, և ներսի թշնամին անգամ չի կարողանում օգնության հասնել։ Սա խնդիր է իրենց համար, քանի որ ժամանակին պայմանավորվել են Քոչարյանի ու Սարգսյանի հետ, որ պետք է Հայաստանը անդառնալիորեն վերցնել, ու հիմա իրենց խոստումը ներքին թշնամիները չեն կարողանում կատարել։ Ալիևն էլ ասում է՝ ինչ ուզում եք արեք, ահաբեկչություն արեք, վառեք, գնացեք հարձակվեք մարդկանց վրա, մենակ թե խնդիրը լուծեք ու արեք այն, ինչ խոստացել եք։ Նրանք պայքարելու են մինչև վերջ, և այս ամենի լրջությունը պետք է իշխանությունը բավարար չափով գնահատի»,- հավելում է քաղաքագետը:

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 24, 2022 - 13:09

կոդ: 221889

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: