ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ն մատնանշել է Բաքվի հարձակումների ուղղությունները

Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը լայն արձագանք է ունեցել Հայաստանում։

Դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին արգելել է այցելել Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջեւանից հյուսիս եւ դեպի արեւելք բոլոր տարածքներ, Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից արեւելք եւ Սեւանա լճից հարավ եւ Մ10 ավտոճանապարհից արեւելք, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արեւելք, Սյունիքի մարզ։
Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունն արտառոց որեւէ բան չի հայտարարել։ Իրավիճակը բավական բաց է ու թափանցիկ, Բաքվի վարչակազմի ղեկավարը ոչ միայն հայտարարում է այդ տարածքների հանդեպ հավակնությունների մասին, այլեւ գործնական քայլեր է իրականացնում։ Իր հերթին, Բաքվի տարածքային հավակնությունների եւ դրանք իրագործելու մասին հայտարարել է նաեւ ՀՀ իշխանությունը։
Երբ ամիսներ առաջ Լրագիրը հրապարակեց վերը բերված քարտեզը, շատերի մոտ տարակուսանք առաջացավ, շատերն էլ վստահ էին, որ դա անհավանական է, միջազգային հանրությունը թույլ չի տա եւ այլն։ Այս քարտեզի «իրագործումը» սկսել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մասնավորապես 2021-ի մայսիյան ներխուժումներով։ Սա Հայաստանի տարածքի մասնատման Լավրովյան ընդլայնված պլանն է, տխրահռչակ Սոթք-Խոզնավար գծով, որտեղ ՀՀ իշխանությունը հույս ուներ ռուսների հետ «անվտանգության նոր համակարգ» կառուցել։ Գումարած՝ Արարատի ու Արմավիրի մարզերով դեպի Թուրքիա (ներառյալ Երեւանը) արտատարածքային ճանապարհը եւ Տավուշի մարզում անկլավների անվան տակ Հայաստան-Վրաստան սահմանի վերացումը, վերահսկողության տակ առնելով Հայաստանի հիմնական մայրուղիները։
Լրագիրն անցած երկու տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել է Ռուսաստանի այս ծրագրերին։ Բոլոր այս ուղղություններում տեղակայվել են ռուսական հենակետեր, որոնք երաշխավորում են այս ծրագրի իրագործումը․ նրանց տեղակայման տարածքները պետք է հանձնվեն թուրքերին։
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ հայերին սթափեցնելու համատեքստում, որոնք մի տեսակ անտարբեր են տարածքային կորուստների հանդեպ։ Եվ գուցե ավելի շատ՝ հենց այդ համատեքստում։ ԱՄՆ-ն Հայաստանի դեմ այս ամսվա կեսերին ռուս-թուրքական հերթական ագրեսիայից հետո հասցեական հայտարարություններ է արել եւ պահանջում է Բաքվի զորքերի հետքաշումը ելման դիրքեր։ Միեւնույն ժամանակ, ՀՀ վարչապետը ՄԱԿ ամբիոնից տրտնջում է, թե 2021-ի մայիսի ներխուժումներից հետո ՌԴ-ն խոստացել է, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց հետո ներխուժումները կդադարեն, սակայն դրանք շարունակվում են։ Հայաստանում ընդունում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու Բաքվի զորքերը հեռացնելու ակնկալիքներ հայտնում։ Այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ը նույնպես գործում է Հայաստանի մասնատման ռուսական ծրագրերի համատեքստում։
Այս պայմաններում, ԱՄՆ-ն կամ «միջազգային հանրությունը», որից հասցեական հայտարարություններ է պահանջում ՀՀ իշխանությունը, ավելին չեն անի։ Անեն, որ դափնիները բաժին հասնեն ռուսների՞ն, ինչի մասին բացահայտ հայտարարում էր Լավրովը Մինսկի խմբում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ՌԴ ծրագրերը լեգիտիմացնելուց հրաժարվելու կապակցությամբ։ Առարկայական աջակցություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն ինքնիշխան ռազմաքաղաքական քայլեր ձեռնարկի իրավիճակը փոխելու համար։ Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է։
Մինչ այդ, Հայաստանի մասնատման ռուս-թուրքական ծրագրերն ընթացքի մեջ են։ Հակիրճ՝ ԱՄՆ դեսպանատան նշած շրջանների օկուպացիա, Սյունիքի մարզի օտարում Ջերմուկ-Նախիջեւան գծով, Գյումրի-Արմավիր գծով թուրքական վերահսկողության հաստատում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը պահպանելու պատրվակի տակ։ Պլանները պարտադիր չէ իրականանան, սակայն դրանց տապալումը ՄԱԿ ԳԱ հարթակից 29,8 հազար քկմ-ն ճանաչելու ողորմությամբ չի իրականացվում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 24, 2022 - 13:03

կոդ: 221886

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: