ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կովկասի հարցերով փորձագետ.«Զանգեզուրի կեղծ միջանցք»-ի նախագիծը Բրիտանիայի և Իսրայելի աշխարհաքաղաքական ինտրիգը՝ կովկասյան կարևոր տարածաշրջանում

Կովկասյան հարցերի հանրահայտ փորձագետ՝ դկտ. Ահմեդ Քազեմին Իրանի հեռուստատեսային «Սորայա» ծրագրում նշել է, որ «Զանգեզուրի կեղծ միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» Բրիտանիայի և Սիոնիստական ​​ռեժիմի աշխարհաքաղաքական ինտրիգն է Իրանի հյուսիս արևմուտքում գտնվող Կովկասի կարևոր տարածաշրջանում, որտեղ այս նախագծում գործակալի և գործադիրի դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները։

Կովկասի հարցերով փորձագետն ասել է.«Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Բրիտանիան և Սիոնիստական ​​ռեժիմը հանդիսանում են այս խռովության և հարակից շարժումների հիմնական նախագծողները: ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը, հստակ ասել է, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմով պատմական հնարավորություն է ստեղծվել, որը պետք է օգտագործվի և Հայաստանի հարավում Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցք ստեղծելով,  ՆԱՏՕ-ին հասցնենք Կասպից Ծովին և մեկ քայլ ՆԱՏՕ-ին մոտեցնել Չինաստանին»:

Դկտ. Քազեմին նշել է. «Բոլոր փաստերն ու ապացույցները վկայում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել և բռնակցել Հայաստանի հարավը և նույնիսկ դուրս է եկել Զանգեզուրի միջանցքի կեղծ պլանից։ Օրերս ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ տեղեկություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը Նախիջևանից ռազմական գործողություններ է ձեռնարկելու՝ գրավելու Հայաստանի տարածքի այլ հատվածներ՝ Հայաստանի կապը այդ երկրի հարավային շրջանների հետ խզելու համար և գործնականում Հայաստանի այս հատվածը Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի օգնությամբ կմասնատվի և կկցվիի Ադրբեջանին:

Կավկասյան հարցերի այս հեղինակավոր փորձագետն ընդգծել է.«Նկատի ունենալով ներկա իրավիճակում Հայաստանի թուլությունը, հուսահատությունն ու փխրունությունը՝ Ադրբեջանը Բրիտանիայի, Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի աջակցությամբ նպատակներ է հետապնդում Զանգեզուրի կեղծ միջանցքից այն կողմ։ Նկատի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի հարավային շրջանը և նույնիսկ Երևանը պատմականորեն պատկանում են Ադրբեջանին, և ադրբեջանցիները այնտեղ կվերադառնան կա՛մ քաղաքական, կա՛մ ռազմական ճանապարհով, պարզ են դառնում Հայաստանի հարավային շրջանները բռնակցելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 19, 2022 - 21:08

կոդ: 221665

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: