ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
10 տարի Հայաստանի անունից բանակցած, բայց Արցախի հարցը չլուծած «անվախ» Սերժ Սարգսյանը չի մեղադրում Ալիևին՝ Ադրբեջանի հարձակման մեղավոր կարգելով ՀՀ գործող իշխանությանը

Եվ վերջապես՝ Սերժ Սարգսյանի վարչակազմի դիվանագիտական ապաշնորհության և մյուս որակների մասին չէ՞ արդյոք վկայում նրա՝ ի պաշտոնե արած ամենավերջին հայտարարությունը, որում ՀՀ նախկին գլխավոր բանակցողը խոստովանում է բանակցային գործընթացի պարալիզացված լինելու մասին։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է երեկ գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին և...  ոչ մի գնահատական չի տվել իր երբեմնի կոլեգայի վարքագծին։ Փոխարենն իրեն հատուկ հիշաչարությամբ ամեն ինչ բարդել է ՀՀ գործող ղեկավարության վրա՝ մասնավորապես ծոր տալով. «Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:

Սա ասում է մեկը, որն անցել է  Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմների միջով,  Ադրբեջանի նախագահի  հետ  ի պաշտոնե 10 տարի բանակցել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և  5 մատի պես գիտի, թե ինչ «ֆրուկտ» է Հեյդարի որդի Իլհամը։ 

Սա ասում է ոչ թե շարքային ՀՀԿ-ականը կամ «Դիմադրություն» շարժման ֆանատներից մեկը, այլ ենթադրաբար պետական մտածողություն ունեցող նախկին բարձրաստիճան պաշտոնատար այրը, որի ամեն մի բառը ներքին սպառման ապրանք լինելուց զատ՝ սեփական երկրի մասին  արտաքին լսարանին ուղղված մեսիջ է։ 

Եթե առաջնորդվենք մերժված նախագահի տրամաբանությամբ, ապա երևի ժամանակին ինքն ու իր  վարչախումբը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանով, ԶՈՒ ԳՇ պետ Խաչատուրովով և մնացյալ հայտնի ու անհայտ կադրերով, անկարող, վախկոտ,  ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբ էր, քանի որ 10 տարի հարաբերվելով Ադրբեջանի ղեկավարի հետ, բանակցելով ԼՂ խնդրի հարցով՝  այդպես էլ չկարողացավ կանխել  սահմանային՝ զոհերով ուղեկցված  պերմանենտ սադրանքներն ու բախումները։ Չկարողացավ կանխարգելել ապրիլյան քառօրյան, դրանից առաջ էլ՝ 2014-ին, «Միասնություն 2014» անվամբ լայնածավալ զորավարժությունների ժամանակ Ղարաբաղի ռազմական  ուղղաթիռի խոցումը և այլ նմանատիպ միջադեպեր ու ավելի մասշտաբային գործողություններ։   

Երևի նույն այդ վարչախմբի ապաշնորհության ու ոչ կոմպետենտության հետևանքով էր, որ Ալիևն օրավուր ավելի էր լկտիանում իր հայտարարություններում՝ մասնավորապես Ապրիլյան պատերազմից հետո խոսելով  Հայաստանի Հանրապետության տարածքը «վերադարձնելու» իր մտադրության մասին: «Այսօր մենք չենք հավակնում ներկայիս Հայաստանի Հանրապետության հողին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով  վերադարձնել ոչ Երևանը, ոչ Մեղրին, ոչ Գորիսը: Բայց ես համոզված եմ, որ կգա ժամանակը, և մենք` ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր բոլոր պատմական հողերը»,- հոխորտացել էր Ալիևը, որի պորտը տեղը դնելու գործը իր վրա էր վերցրել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության լռությունը հանգեցրեց այն բանին, որ նա արդեն հավակնություններ ունի ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ: Եթե այդպես շարունակվի, Ալիևը կսկսի տարածքային պահանջներ հայտնել նաև Իրանի, հնարավոր է նաև այլ հարևանների նկատմամբ: Ախորժակն ուտելուց է բացվում»։  

Եվ վերջապես՝ Սերժ Սարգսյանի վարչակազմի դիվանագիտական ապաշնորհության և մյուս որակների մասին չէ՞ արդյոք  վկայում նրա՝ ի պաշտոնե արած  ամենավերջին հայտարարությունը, որում ՀՀ  նախկին  գլխավոր բանակցողը խոստովանում է բանակցային գործընթացի պարալիզացված լինելու  մասին։  «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է»,- ասում էր վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հեղափոխությունից մի քանի օր առաջ։ Իսկ ահա 44-օրյա պատերազմի ժամանակ «Independent»-ին տված հարցազրույցում խոստովանեց. «Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»։

Մեջբերումների ու հիշեցումների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից ո՛չ Սերժ Սարգսյանի վարչախումբը հետին թվով կդառնա անվախ, ամենակարող և ազգային շահերից բխող բանակցություններ վարած, ո՛չ էլ Ալիևը կդադարի լինել ռազմատենչ, ապակառուցողական ու... ոչ դիվանագիտական բառապաշարով ասած՝ ղամմազ։ 

Հ.Գ. Սերժ Սարգսյանը լավ կանի բացահայտի, թե  2011-ի հունիսին Կազանում ԼՂ խնդրի «փաթեթային լուծման»  համաձայնեցման ժամանակ երբ Ալիևը գրպանից թուղթ հանեց, այդ ի՞նչ  «տասնյակից ավելի էական փոփոխություններ» էր առաջարկում մտցնել փաստաթղթում ՝ վերջում էլ հիասթափեցնելով միջնորդներին ու մերժելով իր համաձայնությունը տալ այդ փաստաթղթին։ 

Հեղինե Մանուկյան 
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: