ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել. Փաշինյան

Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ իբր Հայաստանին հանձնված որոշ տարածքների առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ներկայացնելով ներկայիս սահմանային լարվածության համատեքստը:
 
«Ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով. օրինակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ արդյոք նաև  նկատի՞ է ունենում այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում կամ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյոք Ադրբեջանը նաև նկատի ունի՞ ՀՀ այս տարածքները: Այս հարցը, համենայնդեպս, մեր տպավորություններով և քննարկումներով միանշանակ արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:
 
 
Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ակնկալում է , որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ հարցը հետևյալն է՝ եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու:
«Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց, երբ խոսակցություն է գնում օրինակ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ իբր «ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ»: Եվ այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, ասում են, խոսում են այդ տարածքների մասին: Երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ, հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, Սյունիքի մարզով, ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով: Ուզում եմ ընդգծել՝ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, սակայն բոլոր փաստերը՝ այդ թվում բանակցային, դիվանագիտական փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:
Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին՝ Փաշինյանն ասաց՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, թե ԼՂ խնդիր չկա, այն լուծվածն է, հետևաբար ՀՀ-ի հետ քննարկելու անհրաժեշտություն չկա, իրենք այդ հարցը կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ՝ չի բացառվում նաև իրենց ձևակերպմամբ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: