Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածո՞ւ
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին, Սաղաթելյանը պատասխանել է, որ այդ հարցերը պետք է ուղղել Քոչարյանին. «Բայց Ռոբերտ Քոչարյանը երբեք նախապայման չի դրել, որ ես պետք է լինեմ, կամ իր գլխավոր ցանկությունը վարչապետ դառնալն է»։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գեղամ Մանուկյանը չմեկնաբանեց այս լուրը և խորհուրդ տվեց հարցն ուղղել Իշխան Սաղաթելյանին։ Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունում նման քննարկում եղե՞լ է, ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե խմբակցության քննարկումների վերաբերյալ տեղեկացնում են հանրությանը։
Կապ հաստատեցինք նաև Իշխան Սաղաթելյանի հետ, բայց վերջինս հրաժարվեց մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ տեղը հարմար չէ։