ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վլադիվոստոկում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՎլադիմիրՊուտինի հանդիպումը

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով Ձեզ՝ կարևոր եմ համարում հիշատակել, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել:

Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում, մոտավորապես, 25-30 տոկոսով աճել է: Մենք, իրոք, նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարության կողմից շատ բան է արվել այդ ուղղությամբ:

Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին: Մենք դրա շուրջ մշտապես Ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Եվ ես ուրախ եմ Ռուսաստան Ձեր այցի ընթացքում՝ Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի շրջանակում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ:

 

Մեզ մոտ ընդլայնվում են այն ընկերությունների և մարդկանց շրջանակը, որոնք փոխգործակցում են: Մոտ ապագայում նաև բիզնես-օպերատորներն են պատրաստվում հանդիպել, նաև մարզային ֆորում պետք է անցկացնեն: Նախատեսված են նաև այլ միջոցառումներ, այդ թվում՝ հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում:

Շատ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք և այցելել եք Վլադիվոստոկում տնտեսական ֆորումին»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ասել է.  

«Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: Անկեղծ ասած, ֆորումն ինձ դուր է եկել (այն, իհարկե, շարունակվում է), տպավորված եմ Վլադիվոստոկով՝ հիանալի վայր է: Հույս ունեմ, որ դեռ առիթներ կլինեն այցելել և ոչ միայն աշխատանքային նպատակով, այլ նաև՝ այլ առիթներով:

Իհարկե, ինչպես Դուք արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարևոր տարի էր մեր հարաբերությունների համար՝ նկատի ունեմ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կարևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:

Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել:

Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգնվել են, այլ նաև որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ես վստահ եմ, որ այսօր նույնպես կունենանք բովանդակալից և հագեցած զրույց: Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:           


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: