ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ փորձագետները կմշակեն Հայաստան- Սփյուռք փոխգործակցությունը խորացնելու առաջարկներ

Ապագա Հայկականի համաժողովին ընդառաջ փորձագիտական հանձնախմբի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի տարբեր փորձագետների ներգրավմամբ կքննարկվեն սցենարներ, մշակվեն Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայրենիքի և Սփյուռքի ներուժն առավելագույնս օգտագործելու առաջարկներ, կնախանշվեն ուղղություններ, որոնք կներկայացվեն արդեն համաժողովի քննարկմանը, ապա նաև կհետևեն գործնական քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին կայացավ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ հանդիպումը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Համաժողովին ընդառաջ փորձագիտական երեք հանձնախումբ է ձևավորվել:  Հանձնախմբերն աշխատելու են երկու ամիս զուգահեռ: Դրանցում քննարկվելու են սցենարները, հետո դրանց հիման վրա հնարավոր առաջարկությունների փաթեթներ են ներկայացվելու Ապագա Հայկականի համաժողովի քննարկմանը և մասնակիցների կողմից ընդունմանը: Հանրային քննարկման արդյունքում համաժողովի մասնակիցների կողմից կարող են լինել ռազմավարական առաջնահերթությունների շեշտում, քաղաքականություն վարելու առաջարկություններ:

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը կարևորեց փորձագիտական հենքի հիման վրա արված առաջարկների քննարկումը համաժողովի շրջանակում: «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բազմոլորտ են, բազմաշերտ: Նույնիսկ մեկ հանձնախմբով, մեկ համաժողովով հնարավոր չէ ամբողջ հարցերին պատասխանել, բայց կարևոր է նախանշել ապագա նպատակները, թե ինչ նպատակներ ունենք միասնականությունն ապահովելու ուղղությամբ, ինչ բացեր ունենք, որ պետք է լրացնենք, ինչ հնարավոր ինստիտուտներ կան, որ պետք է ձևավորել, որպեսզի մաքսիմալ ունենանք փոխգործակցություն սփյուռքի հետ, մաքսիմալ օգտագործենք և´ Հայրենիքի, և´ Սփյուռքի ներուժը: Այդ ներուժը ռացիոնալ օգտագործման և միասնականության կարիք ունի»,- ասաց Ապիտոնյանը:

Ապագա Հայկականը նպատակ ունի միավորել հայության ներուժը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ ձևավորելու ապագային ուղղված տեսլական և այն նպատակները, որոնց հայությունն ուզում է հասնել և´ Հայրենիքում, և´ Սփյուռքում: Դրա համար մշակվել են 15 նպատակներ:

Անդրադառնալով համաժողովի անցկացման գաղափարին՝ Ապիտոնյանն ասաց. «Նախաձեռնության համահեղինակների կողմից ինչ-որ պահի ըմբռնում եղավ, որ պետք է քննարկումները կրեն հանրային բնույթ: Նախընտրությունը տրվեց «քաղաքացիական ասամբլեա» մոդելին: «Քաղաքացիական ասամբլեա»-ն մասնակցային ժողովրդավարության մոդել է, որը թույլ է տալիս քննարկումներ անցկացնել, որոշումներ ընդունել և հանրության համար կարևորագույն խնդիրների շուրջ որոշակի սցենարներ,առաջարկներ մշակել՝ հանրության անմիջական մասնակցությամբ»,- պարզաբանեց նա՝ կարևորելով հանրությանն ակտիվ ներգրավվածությունը, որպեսզի վերջինս նույնպես մասնակից լինի իր համար կարևորագույն խնդիրների քննարկմանն ու մշակի հնարավոր լուծումներ:

Այսպիսով փորձագիտական հանձնախմբերը ձևավորելու են այն փորձագիտական նյութը, հենքը, որը դրվելու է «քաղաքացիական ասամբլեայի» քննարկմանը: Փորձագիտական փուլից, հանրային փուլից հետո երրորդ փուլը լինելու է համագործակցային ցանցի ձևավորումը: «Համագործակցային ցանցի ձևավորման համար «Ապագա Հայկականը» փորձելու է աշխատել բոլոր հաստատությունների հետ՝ Հայաստանում և Սփյուռքում՝ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ներգրավելով միջազգային գործընկերների, որպեսզի ձևավորենք հնարավորինս լայն համագործակցային ցանց՝ այդ առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»,- վստահեցրեց Ապիտոնյանը:

 

Փորձագիտական հանձնախումբը կաշխատի մինչև հոկտեմբերի վերջ, այդ ընթացքում կունենա 6-7 հանդիպում: Հանձնախմբի մասնակիցների մի մասը Սփյուռքում է, այսպիսով` կլինեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ:

Իսկ ահա համաժողովին լինելու են հավասար թվով մասնակիցներ՝ Հայրենիքից՝ Հայաստանից և Արցախից ու Սփյուռքից: Ապիտոնյանը կարևորեց Ապագա Հայկականի Համաժողովի սկզբունքները. առաջինը՝ Հայաստանի ներսում, Սփյուռքի ներսում, Հայաստանի և Սփյուռքի մեջ միասնականության զգացման ձևավորումը, հաջորդը՝ ներառականությունը. նախաձեռնությունը բաց է բոլորի առջև, ցանկություն ունեցող ցանկացած մեկը կարող է մասնակցել: Կարևոր սկզբունքներից է նաև թափանցիկությունը, համաժողովի քննարկումները լինելու են լիովին թափանցիկ: Բոլոր քննարկումները համարվելու են հանրային սեփականություն:  Ակնկալվող արդյունքներից են հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, քաղաքական ինստիտուցիոնալ փակուղիների հնարավոր շրջանցումը, քաղաքացիներին ակտիվացնելը, հնարավորինս համապարփակ փորձագիտական կարծիք ձևավորելը, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակները դրվեն սեղանին, քննարկվեն բոլոր հնարավոր լուծումները:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: