ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը

Սեպտեմբերի 2-ին Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարի Քաղաքի օր միջոցառմանը զուգահեռ կանցկացվի «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը:

Ժամը 11։00-19։00-ն քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, կանցկացվի «Գյումրի՝ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը: Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում՝ համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը: Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին»․ իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում կանցկացվի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ:13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում  «Գյումրի եւ անդին․․․» խորագրով կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:Եվս մեկ ցուցահանդեսի պետք է սպասել ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում։ Ժամը 15։00-ին Հայորդյաց տան դահլիճում Գյումրու մանկական փողային նվագախմբին երաժշտական գործիքներ կնվիրաբերվեն Երևանի կողմից: Սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապատկան թանգարանները կաշխատեն մինչեւ 19։00-ն։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ տոնական օրը կեզրափակվի տոնական համերգով: «Այդ օրվա ամենահետքրքիր մասը լինելու է երեկոյան՝   տոնի ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն»:

Միջոցառումների անցկացման համար, ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել, բայց քաղաքապետը վստահ է՝ տնտեսումներ կլինեն: «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության շրջանակում նախատեսվող համերգը մայրաքաղաքի նվերն է հանրապետության երկրորդ քաղաքին՝ բեմը, ինչպես նաև համերգի կազմակերպման համար պահանջվող գումարները մայրաքաղաքի բյուջեից են»,-հավելեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

 Արմենուհի Մխոյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: