ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նիկոլ Փաշինյանը շոշափել է Հայաստանի բարդ խնդիրներից մեկը

Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապպետ Նիկոլ Փաշինյանը շոշափում էր որևէ պետության համար կարևոր խնդիրներից մեկը՝ դաշնակիցների հանգամանքը:

Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը դաշնակցում է նաև Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ: Դաշնակից հասկացությունը պետական քաղաքականության կարևորագույն եզրերից է: Բարդ է պատկերացնել պետություն, որը գործում է առանց դաշնակցային սխեմաների: Հայաստանի պարագայում, չափազանց բարդ հանգամանքներից մեկն այն է, ինչ շոշափվում է Փաշինյանի խոսքի տողատակում. դաշնակից, որը Հայաստանի հետ հարաբերությունը կգնահատի նկատելիորեն ավելի կարևոր ու բարձր, քան հարաբերությունն այս սուբյեկտի հետ, որից բխող սպառնալիքները հակազդելու համար էլ Հայաստանին ամենից առաջ պետք է այդ դաշնակցությունը: Գուցե ստացվեց մի քիչ բարդ, բայց իրականում բանն ավելի պարզ է:

 

Հայաստանի անվտանգության սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից: Հայաստանին ուժեղ և կայուն, հուսալի դաշնակից է պետք այդ սպառնալիքին հակազդելու համար: Ռուսաստանը ինչ որ աստիճանով այդ հարցում օգտակար դաշնակից է, իսկ ինչ որ աստիճանով՝ ավելի դաշնակից է նույն Ադրբեջանին և Թուրքիային, ինչը Հայաստանի համար բազմապատկում է սպառնալիքները և առաջացնում նոր և հուսալի դաշնակցի անհրաժեշտություն: Բայց, կա՞ այդ դաշնակիցը, որը պատրաստ է դաշնակցել մեզ հետ այն աստիճան, որքան որ մեր պատկերացումներն են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ, նրանց հետ ունեցած պատմա-քաղաքական խնդիրների համատեքստում: Երբ շատ խորամուխ ենք լինում այդ հարցերում, ապա կանգնում ենք թերևս մի իրավիճակի առաջ, որի ամբողջ խորությունն ու մանրամասները արձանագրելը, խոստովանելը, դրանց ամբողջական և մանրակրկիտ առերեսվելը մեզ համար դառնում է շատ բարդ, համարձակություն պահանջող խնդիր: Այն է, մեզ հորդորում են կարգավորել հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այդ պարագայում խոստանալով անել անհրաժեշտը հետագա անվտանգությունն ու կայունությունը, խաղաղությունը ապահովելու համար: Իսկ կարգավորել հարաբերությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նշանակում է անել քայլեր, որոնք պետք է բավարարեն ոչ միայն մեզ, այլ նաև նրանց: Իսկ այստեղ ձևավորվում է չափազանց բարդ քաղաքական օրակարգը, եթե նկատի առնենք  կամ չմոռանանք նաև Ռուսաստանի և նրա շահերի, Թուրքիայի ու Ադրբեջանի, նաև Իրանի հետ նրա հարաբերությունների գործոնը:

 

Ահա այստեղ է, որ պետք է խոստովանենք, որ «դաշնակից փոխելու» հարցը կամ օրակարգը գործնականում պարզունակ, առկա իրավիճակին ու խնդիրների խորությանն անհամարժեք օրակարգ է, ու ոչ այն պատճառով, որ չկա Ռուսաստանից ավելի լավ դաշնակից, այլ այն պատճառով, որ Հայաստանը պարուրող հարցերն իրականում շատ ավելի բարդ են և պահանջում են մեզանից ոչ թե «փոփոխություն», այլ լրացում, համալրում, հավելում: Ըստ այդմ, երբ խնդիրը դրվում է «փոփոխության» տրամաբանությամբ քննարկման կամ դառնում այդ տրամաբանությամբ «խոսույթի» առանցք, այն հասարակական-քաղաքական միտքը սկսում է պտտել «ժամացույցի սլաքին» հակառակ: Իսկ դա հասարակական-պետական մակարդակով առաջացնում է «սրտխառնոց» կամ «գլխապտույտ»:  Երկու դեպքում էլ կարևորագույն շրջափուլում որոշումներ կայացնելու խիստ անպատեհ և աննպաստ վիճակ: Ընդ որում, այդ իսկ պատճառով բացառելի չէ անգամ, որ այդօրինակ «խոսույթի» ձևավորմանը գործնականում նպաստում են ոչ թե Հայաստանի անկախության և ինքնիշխանության հարցում առավել շահագրգիռ, այլ հակառակ մոտիվներն ունեցող ուժերը, իհարկե օգտագործելով նաև անկեղծ նվիրյալների:

 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: