ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյանն արձանագրել է այն, ինչն ակնհայտ ու բաց է հայ-ռուսական հարաբերություններում՝ առնվազն 2022-ի փետրվարի 22-ից սկսած

Radar Armenia-ն առկա ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ զրուցել է «Հանուն Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հետ։

-Պարոն Բաբաջանյան, ինչպես եք վերաբերվում ԱՄՆ Պետքարտուղար Էնտոնի Բլինքենի կողմից այսօր Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոններում Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը։

-Թեև պետքարտուղար Բլինքենը նշանակման վերաբերյալ իր խոսքում նշել է Մինսկի խմբի համանախագահի աշխատանքը շարունակելու՝ ԱՄՆ հանձնառությունը, այդուհանդերձ, նկատելի է, որ Վաշինգտոնը այս նշանակմամբ ևս բավականին մեծ շեշտադրում է կատարում պայմանականորեն նոր տրամաբանության՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման վրա: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ կարգավորման հարցում աջակցելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելուն: Այդ պարագայում, իհարկե, հարց է առաջանում, թե որտեղ է տեսնում Վաշինգտոնն Արցախը, ինչ «կարգավիճակով»։ Խոսքը տվյալ պարագայում Արցախի իրավա-քաղաքական կարգավիճակի մասին չէ, այլ՝ այն մասին, թե Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման «գծում» ԱՄՆ-ն ինչպես է պատկերացնում Արցախի դիրքը, որտեղ ռուս խաղաղապահներ են և որտեղ Ռուսաստանն ունի էական ներկայացվածություն:

Ռազմավարական ավելի կարևոր նպատակների համատեքստում ԱՄՆ-ի համար կա տակտիկական նշանակության երկու հանգամանք. հայ-ադրբեջանական հարցում պահպանել այնքան ներկայություն, որը թույլ կտա մրցակցային խնդիրներ առաջադրել Ռուսաստանին և Իրանին, միաժամանակ՝ կառավարելի թելեր ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Մեծ հաշվով, այդ առումով էական է ոչ թե Կովկասի հարցերի առնչությամբ ԱՄՆ դիվանագետի փոփոխությունն ու նորի նշանակումը, այլ՝ այն, թե Վաշինգտոնը երբ և ինչ է պատասխանելու միջուկային գործարքի վերաբերյալ Իրան-ԵՄ համաձայնությանը: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը ստացել է ԱՄՆ-ի պատասխանը, սկսել դրա քննարկումը և կհայտնի իր դիրքորոշումը:

Օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ վարչապետի շնորհավորական ուղերձի հրապարակումից ի վեր դրա շուրջ քննարկումները չեն ընդհատվում։ Դուք ևս գրառում էիք արել դրա վերաբերյալ։

Ձեր թույլտվությամբ ուզում եմ կանգ առնել ուղերձի, իմ դիտարկմամբ, ամենակարևոր դրվագի և դրանից բխող մի շարք էական հանգամանքների վրա։

Իր շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափում է որևէ պետության համար կարևոր խնդիրներից մեկը՝ դաշնակիցների հանգամանքը: Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը դաշնակցում է նաև Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ: Դաշնակից հասկացությունը պետական քաղաքականության կարևորագույն եզրերից է: Բարդ է պատկերացնել պետություն, որը գործում է առանց դաշնակցային սխեմաների: Հայաստանի պարագայում, չափազանց բարդ հանգամանքներից մեկն այն է, ինչը շոշափվում է Փաշինյանի խոսքի տողատակում. դաշնակից, որը Հայաստանի հետ հարաբերությունը կգնահատի նկատելիորեն ավելի կարևոր ու բարձր, քան հարաբերությունն այն սուբյեկտի հետ, որից բխող սպառնալիքներին հակազդելու համար էլ Հայաստանին ամենից առաջ պետք է այդ դաշնակցությունը: Գուցե ստացվեց մի քիչ բարդ, բայց իրականում բանն ավելի պարզ է:

Հայաստանի անվտանգության սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից: Հայաստանին ուժեղ և կայուն, հուսալի դաշնակից է պետք՝ այդ սպառնալիքին հակազդելու համար: Ռուսաստանը ինչ-որ աստիճանով այդ հարցում օգտակար դաշնակից է, իսկ ինչ-որ աստիճանով՝ ավելի դաշնակից է նույն Ադրբեջանին և Թուրքիային, ինչը Հայաստանի համար բազմապատկում է սպառնալիքները և առաջացնում նոր և հուսալի դաշնակցի անհրաժեշտություն: Բայց կա՞ այն մեկը, որը պատրաստ է դաշնակցել մեզ հետ այն աստիճան, որքան մեր պատկերացումներն են Ադրբեջանի և Թուրքիայի մասին՝ նրանց հետ ունեցած պատմա-քաղաքական խնդիրների համատեքստում: Երբ շատ խորամուխ ենք լինում այդ հարցերում, կանգնում ենք մի իրավիճակի առջև, որի ամբողջ խորությունն արձանագրելը, խոստովանելը, դրանց ամբողջական և մանրակրկիտ առերեսվելը մեզ համար դառնում է շատ բարդ, համարձակություն պահանջող խնդիր:

Այն է՝ մեզ հորդորում են կարգավորել հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ խոստանալով անել անհրաժեշտը՝ հետագա անվտանգությունն ու կայունությունը, խաղաղությունը ապահովելու համար: Իսկ կարգավորել հարաբերությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նշանակում է անել քայլեր, որոնք պետք է բավարարեն ոչ միայն մեզ, այլև՝ նրանց: Իսկ այստեղ ձևավորվում է չափազանց բարդ քաղաքական օրակարգ, եթե նկատի առնենք կամ չմոռանանք նաև Ռուսաստանի և նրա շահերի, Թուրքիայի ու Ադրբեջանի, նաև Իրանի հետ նրա հարաբերությունների գործոնը:

Ահա այստեղ է, որ պետք է խոստովանենք, որ «դաշնակից փոխելու» հարցը կամ օրակարգը գործնականում պարզունակ, առկա իրավիճակին ու խնդիրների խորությանն անհամարժեք օրակարգ է, ու ոչ՝ այն պատճառով, որ չկա Ռուսաստանից ավելի լավ դաշնակից, այլ՝ այն, որ Հայաստանը պարուրող հարցերն իրականում շատ ավելի բարդ են և պահանջում են մեզնից ոչ թե «փոփոխություն», այլ՝ լրացում, համալրում, հավելում: 

Ըստ այդմ, երբ խնդիրը դրվում է քննարկման «փոփոխության» տրամաբանությամբ կամ դառնում այդ տրամաբանությամբ խոսույթի առանցք, այն սկսում է հասարակական-քաղաքական միտքը պտտել «ժամսլաքին հակառակ»: Իսկ դա հասարակական-պետական մակարդակով առաջացնում է «սրտխառնոց» կամ «գլխապտույտ»: 

-Վարչապետի ուղերձի այդ հատվածը անգամ որակվեց որպես Մոսկվային դեմ։ Արդյո՞ք չափազանցված չէ այդ կարծիքը։

-Այո, ամենևին զարմանալի չէ, որ վարչապետի ուղերձի՝ վերը բերված միտքը հանրային տիրույթում ընկալվեց իբրև դեմարշ Ռուսաստանի դեմ՝ որոշակիորեն նաև դիտարկվելով որպես հայ-ռուսական հարաբերության խորքային ճգնաժամի արտացոլում: Հատկապես, որ այդօրինակ ձևակերպմամբ ուղերձը հնչեց ՌԴ դեսպանատան՝ ռուսաֆոբիայի հետ կապված հայտնի բողոքի ֆոնին: Ընդ որում, այդ բողոքում ՌԴ դեսպանատունը ակնկալիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանությունը նաև հրապարակային հայտարարություններով կփորձի կանխել ռուսաֆոբիայի դրսևորումները: Դրա փոխարեն եղավ շնորհավորական ուղերձը՝ հայտնի ձևակերպումով, որը, կարծես թե, ավելի սրեց տրամադրությունները:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն արձանագրել է ընդամենն այն, ինչ միանգամայն բաց է՝ 2022 թվականի փետրվարի 22-ից սկսած, երբ Մոսկվայում ստորագրվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը:

Հետևաբար, Հայաստանի վարչապետն էլ խոսել է ընդամենը այն մասին, ինչը դրսևորվել է հրապարակայնորեն: Ըստ այդմ, եթե կարող է խոսք լինել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հանդեպ դեմարշի մասին, ապա դեմարշը այդ հռչակագրի ստորագրումն է ՌԴ-ի կողմից, ընդ որում՝ հերթական դեմարշը: Այդ ամենով հանդերձ, սակայն, գործնականում կա այլ խնդիր, և այստեղ հարցը փոխադարձ «դեմարշներ» հիշեցնելը չէ: Դրանով ոչ միայն հարցեր չեն լուծվում, այլև կուտակվում են նորերը, խորանում հները, բարդանում դրանց հետևանքները: Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, թե ինչ օրգանականություն է առկա հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների «հիերարխիայում», և կա՞ այդպիսի «հիերարխիա» ընդհանրապես, թե՞ հարաբերություն ասվածը լոկ Փաշինյան-Պուտին և Փաշինյան-Միշուստին մակարդակում է, ինչը լրջագույն խնդիր էր անգամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբ հարաբերությունն առավելապես պահվում էր այդ բարձր մակարդակի վրա, իսկ դրանից ներքև առաջանում էին խնդիրներ:

Պետք է նկատել, որ հայ-ռուսական հարաբերության ներկայիս ճգնաժամը սեփական լուծումների հնարավորություն են դիտարկում թե՛ ռուսական, թե՛ հայկական շրջանակները, որոնք գործնականում կազմել են նախորդ քառորդդարյա շրջանի հայ-ռուսական հարաբերության «ճարտարապետական» կառուցվածքը և կորցրել այդ դերն ու դիրքը թավշյա հեղափոխության հետևանքով: Ներկայիս ճգնաժամը նրանք դիտարկում են ոչ միայն որպես իրենց կոնյուկտուրային հարցերի լուծման հնարավորություն, այլև հենց իրենք էլ, անմիջական մասնակցությամբ, փորձում են խորացնել այդ ճգնաժամը: Այստեղ է, որ իրեն զգացնել է տալիս հարաբերության «հիերարխիայի» բացակայությունը, երբ առաջին դեմքի մակարդակից ներքև չկան ինստիտուցիոնալ, ցանցային հաղորդակցային հնարավորություններ, որոնք կհակազդեն «ճգնաժամի» վրա կատարվող խաղադրույքին:

Ընդ որում, խնդիրն այն է, որ այստեղ ներկայիս քաղաքական մեծամասնությունը գործնականում զրկված է իր համար անհրաժեշտ հանրային աջակցության ներուժից, դարձյալ՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Խնդիրն իսկապես լուրջ է, բայց որքան լուրջ է, այնքան էլ հեռու է լրջմիտ մասնագիտական դիսկուրսից և մոտ՝ քարոզչական կոնյունկտուրաներին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: