Դանուբ գետի մակարդակը այնքան է իջել , որ սկսել են երևալ Երկրորդ համաշխարհային պատերազմին խորտակված Հիտլերյան ռազմանավերը
Դանուբ գետի մակարդակը Եվրոպայում սաստիկ երաշտի պատճառով իջել է մինչև վերջին 100 տարվա ամենացածր մակարդակի , և ի զարմանս շատերի գետում սկսել են երևալ Երկրորդ համաշխարհային պատերազմի Հիտլերյան Գերմանիայի մի քանի խորտակված ռազմանավեր:
Սերբիայի Պրահովո նավահանգստային քաղաքի մոտ հայտնաբերված այս ռազմանավերը նացիստական Գերմանիայի սևծովյան նավատորմի հարյուրավոր նավերի թվում էին, որոնք 1944 թվականին սուզվել էին Դանուբի երկայնքով, երբ նահանջում էին առաջխաղացող խորհրդային ուժերից:
Հայտնաբերված նավերից շատերը դեռ պարունակում են տոննաներով զինամթերք և պայթուցիկ նյութեր:
Տարածքում Հիտլերյան Գերմանիայի ռազմանավերի առկայությունը հայտնի էր երկար տարիներ , բայց միայն հիմա սկսեցին նրանք երևյալ։
Աղբյուր՝ slim.am