ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Սուրմալու»-ի ողբերգությունը շահարկող Գեղամ Մանուկյանին և նրա գործընկերներին կարելի է դասել «մահաբաղձ» ու «մահասուն» քաղգործիչների շարքին, որոնք իրենց ասելիքը սնում են այլոց մահվան հաշվին

Ինչպես և սպասվում էր, ողբերգական պայթյունն ու նույնիսկ սգո օրեր հայտարարելու վարչապետի որոշումը քաղաքական շահարկումների նյութ դարձան ընդդիմության որոշ ներկայացուցիչների համար։ Մասնավորապես ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ գուժեց՝ «Սրանք անգամ չեն կարողանում սուգ հայտարարել»՝ պնդելով, թե «հանրային ճնշումից հետո» Փաշինյանը «ստիպված ՀՀ տարածքում սուգ» հայտարարեց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:
 
Նշենք, որ ողբերգական պայթյունի հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է սուգ հայտարարվի, ՏԿԵ նախարար գնել Սանոսյանը նշել էր, որ «քննարկվում է» նման հարց։   

Ինչպես և սպասվում էր, ողբերգական պայթյունն ու նույնիսկ սգո օրեր հայտարարելու վարչապետի որոշումը քաղաքական շահարկումների նյութ դարձան ընդդիմության որոշ ներկայացուցիչների համար։ Մասնավորապես ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ գուժեց՝  «Սրանք անգամ չեն կարողանում սուգ հայտարարել»՝ պնդելով, թե «հանրային ճնշումից հետո» Փաշինյանը «ստիպված ՀՀ տարածքում սուգ» հայտարարեց։  Մանուկյանին այս պահին հուզող միակ դարդն ու ցավը, պարզվում է, վարչապետի որոշման «անկատարությունն է»՝ դրանում նշված չէ, թե  «պրոտոկոլով» ինչ է նախատեսված անել սգո օրերին։ «Մի խելքը գլխին մարդ չկա՞ր այդ կառավարությունում, որ հուշեր՝ պետք է հավելվեին մի քանի կետեր, որ սուգն էլ լիներ պատշաճ կերպով։ Թող սովորեին այլ պետությունների ղեկավարներից, ...կամ գոնե արտագրեին նախկինում Նիկոլի ստորագրած երկու որոշումներից»՝ մասնավորապես գրում է «սգագետ» Մանուկյանը։  

Գեղամ Մանուկյանին և ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրված մահվան դեպքերը շահարկող նրա մյուս գործընկերներին կարելի է հանգիստ խղճով դասել «մահաբաղձ» ու «մահասուն» քաղգործիչների շարքին, գործիչներ, որոնք իրենց քաղաքական ասելիքը սնում են այլոց մահվան հաշվին և, փաստորեն, սնվում են մահերով։  

Նշենք, որ Մանուկյանի գրառմանը նախորդել էր նրա մեկ այլ գործընկերոջ՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի գրառումը՝ «Որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտելուն պես Հայաստանում պետք է սգո օր հայտարարել: Սա է պահանջում տարրական բարոյականությունն ու հասարակական համերաշխությունը»: Աշոտյանի գրառմամբ կիսվել էր նաև մեկ այլ ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը՝ կից գրելով, թե համաձայն է իր կուսընկերոջ հետ։ Սուգ հայտարարելու «հանրային ճնշում» ասելով Գեղամ Մանուկյանը հավանաբար նկատի ունի ընդդիմադիր իր գործընկերների ֆեյսբուքյան սույն գրառումները և մեկ էլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Է․ Ղազարյանի՝ մեկը մեկից նողկալի մենախոսությունները ողբերգության թեմայով։ Վերջինս, ի դեպ, սուգ հայտարարելու մասին վարչապետի որոշման վերաբերյալ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման տակ գրել է. «Քանի Հայաստանում վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ամեն օր էլ սուգ է։ Նոր որոշման կարիք չկա»։ 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 17, 2022 - 17:19

կոդ: 220154

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: