Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեչը
Նշվում է, որ հարազատները որոշել են նրան անջատել կենսապահովման ապարատից այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի մահ են արձանագրել։
Այնուհետև դերասանուհուն կմիացնեն արհեստական շնչառության սարքին, մինչև պարզվի, թե արդյոք վթարից և դրան հաջորդած հրդեհից չվնասված օրգանները կարող են նվիրաբերվել: Բանն այն է, որ դերասանուհին վաղուց էր որոշել նվիրաբերել իր օրգանները։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին բարեմաղթանքների և աղոթքների համար Էննի ապաքինման համար և շնորհակալություն նվիրված անձնակազմին և հրաշալի բուժքույրերին, ովքեր խնամում էին Էննին Վեսթ Հիլսի հիվանդանոցում: Ցավոք, Էնն Հեչը ծանր գլխուղեղի վնասվածք է ստացել և գտնվում է կոմայի մեջ, ծանր վիճակում»,- ասել է ընտանիքի ներկայացուցիչը։
Աղբյուր՝ araratnews.am