ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհաշինարարական ընկերությունները պետական պատվերը իրականացնելու խնդիր ունեն։ Վարչապետն այդ խնդիրը կապեց պետական գնումների համակարգի հետ։

«Երբ նախորդ անգամ քննարկում էինք պետական գնումների հետ կապված համակարգի բարեփոխումների թեման, գաղափար հնչեց, որ որպես գործոն հաշվի առնվի տվյալ փուլում ճանապարհաշինարարական ընկերությունների ծանրաբեռնվածությունը։ Ցավոք, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերությունները ինքնամոռաց մրցույթների են մասնակցում, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվեր իրականացնելու խնդիր են ունենում։ Իհարկե, եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ սև ցուցակ, բանկային երաշխիք, տուգանք, բայց դա մեզ չի մխիթարում։ Մեզ պետք չէ բանկային երաշխիքը հետ քաշել կամ տուգանել, մեզ ճանապարհն է պետք։ Նման դեպքերը պետք է հստակ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետև տարօրինակ է։ Ընդ որում, մրցույթը հայտարարվում է հստակ ժամկետով, ընկերությունները մրցույթը հաղթում են առանց խոչընդոտի, բայց մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում ճանապարհները պատշաճ որակով հանձնեն մեզ։ Սա խնդիր է, գնումների համակարգի հետ է կապված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ այսօր շինարարական բում է Հայաստանում, ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են։

«Մտավախություն ունենք, որ էլի ինչ-որ ընկերություն պատվերը հաղթելու է և պատվերը չի իրականացվելու, որովհետև տեսնում ենք, թե ինչքան են ծանրաբեռնված։ Այս խնդրի շուրջ պետք է մտածենք և ինչ-որ մի բան անենք»,-  ընդգծեց Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ մի քանի փոփոխություններ են փորձում կատարել գնումների գործընթացի մասով։

«Այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից բավականին շատ խնայողություն են տալիս, կարծում ենք, որ պետք է կրկնակի հսկողություն սահմանել և հասկանալ, թե ինչի հաշվին են նրանք կարողանում այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք իրականացնել։ Մյուս խնդիրն այն է, որ այն, ինչ կառավարությունը ցանկանում է անել, մեր երկրի շինարարական ընկերությունների հզորությունը չի բավարարում դրանք կյանքի կոչելու համար։ Նախորդ տար  33 միլիարդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, իսկ մեր շինարարները կարողացան 21 միլիարդ դրամի աշխատանք իրականացնել։ Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ ենք հատկացրել, այսինքն՝ երեք անգամ ավելի, բայց այս 60 միլիարդ դրամը հատկացնելուց առաջ թե Կառավարության ծրագրերով, թե գրավոր, թե բանավոր տեղեկացրել են, որ մենք 500 կմ ճանապարհ ենք կառուցում և դա ենթադրում է, որ մեր շինարարները պետք է անընդհատ իրենց հզորությունները մեծացնեն»,- ասաց Սանոսյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: