Հայաստանը ԶԼՄ-ների ազատությամբ 51-րդն է՝ էականորեն բարելավելով դիրքերը
«Չնայած բազմակարծությանը, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ». ասվում է կազմակերպության՝ Հայաստանին վերաբերվող հատվածում։
Ըստ այս ցուցանիշների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ տեղ:
Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը: Հետսովետական երկրներից զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:
Հայաստանի մեդիա միջավայրի մասին զեկույցում ասվում է, որ չնայած բազմակարծության առկայությանը, մամուլը շարունակում է մնալ բևեռացված:
Ըստ զեկույցի Հայաստանում հիմնական նորությունների աղբյուրը շարունակում են մնալ սոցիալական ցանցերը, որտեղ օրական մուտք ունի երկրի բնակչության երկու երրորդը։
«2018թ.-ի հեղափոխությունից հետո շարունակել է աճել մեդիադաշտը և անկախ լրատվական կայքերը։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված». ասված է զեկույցում։
Աղբյուր՝ radar.am